480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիացի պատգամավորը ողջունում է ԼՂՀ-ի ձեռքբերումները ժողովրդավարության կայացման ճանապարհին
17:46
02 Մայիսի 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 մայիսի. /Նովոստի-Արմենիա/.  Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 1-ին ընդունել է Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ֆրանսիական պատվիրկությունն Արցախ է ժամանել մայիսի 3-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:

Վարչապետը ողջունել է հյուրերին՝ երախտագիտություն հայտնելով Արցախի հանդեպ նրանց կողմից ցուցաբերվող հետևողական ուշադրության համար:

Հարությունյանը կարևորել է ֆրանսիացի խորհրդարանականների դիտորդական առաքելության նշանակությունը՝ Արցախի ժողովրդավարության ձեռքբերումները միջազգային հարթակում ներկայացնելու համատեքստում: Ֆրանսուա Ռոշբլուանն իր ուրախությունն է հայտնել ԼՂՀ ժողովրդավարության կայացման և սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհին ձեռքբերված նկատելի հաջողությունների համար:

Ֆրանսուա Ռոշբլուանն իր ուրախությունն է հայտնել ԼՂՀ ժողովրդավարության կայացման և սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհին ձեռքբերված նկատելի հաջողությունների համար:

Նա հետաքրքրվել է նախընտրական փուլի ընթացքից, Արցախի ընտրական համակարգի առանձնահատկություններից և հանրապետության կենսագործունեության համար կարևոր մի շարք հարցերի վերաբերյալ վարչապետի դիրքորոշումներից: Կողմերը քննարկել են նաև համագործակցության որոշ ծրագրեր:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը: -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:15
27 Հունիսի 2017
Մասաչուսեթսում շուրջ 220 հազար դոլար է հավաքվել Արցախի ականազերծման համար
Միջոցները հավաքվել են բարեգործական երեկոյի ընթացքում։
10:37
26 Հունիսի 2017
Արցախի կործանիչ հարվածն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Արցախի պաշտպանության բանակը պատասխան կրակ վարում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
14:01
23 Հունիսի 2017
Արցախից Հայաստան իրականացված ուղերթերն ավելացել են
Արցախից Հայաստան իրականացվող երթերի թիվը 2017թ. առաջին եռամսյակում ավելացել է։
19:34
22 Հունիսի 2017
Հակառակորդի դիվերսիոն փորձը կանխվել է. նա ունի զոհեր (ՖՈՏՈ)
Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել շփման գծում։

14:59
22 Հունիսի 2017
Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ–ի օրակարգում
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ արտացոլված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը:
13:02
22 Հունիսի 2017
Ադրբեջանի ՊՆ–ն «հայկական անօդաչու սարքի խոցման» մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Ադրբեջանը նաև հայտարարել է, որ «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»։
11:33
22 Հունիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Թալիշ գյուղի մոտ
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
18:38
21 Հունիսի 2017
Ղարաբաղում իրավիճակի սրման հավանականությունը կավելանա F-1 մրցարշավի ժամանակ
Հասարակական դժգոհության ժամանակ Ադրբեջանը սկսում է ավելացնել լարվածությունը շփման գծում։
17:08
21 Հունիսի 2017
Ադրբեջանագետը նշել է Ղարաբաղում իրավիճակի հնարավոր սրման պատճառը
Իր վերջին գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի պատրաստվում հրաժարվել ցանկացած պահի սահմաններին լարվածություն ստեղծելու հնարավորությունից:
11:51
21 Հունիսի 2017
ԱՀ ՊՆ-ն պարզաբանել է «դիվերսիայի և գերիների» հետ կապված իրավիճակը
Ադրբեջանն հերթական ապատեղեկատվություն է տարածել:
11:55
20 Հունիսի 2017
Արցախն առաջ կանցնի Ադրբեջանից «սև ոսկու» արտադրությամբ (ՎԻԴԵՈ)
Արցախը սև խավիար կարտադրի և կարտահանի։
14:34
18 Հունիսի 2017
Օդային փառատոն՝ Ստեփանակերտում (ՖՈՏՈ)
Հունիսի 17-ին երեկոյան Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է օդային փառատոն: