481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+7
Եղանակը Երևանում
Հայ
Արցախում կարծում են, որ ավելի տրամաբանական կլիներ, եթե ԵՄ-ն ողջուներ նույնիսկ չճանաչված երկրում անցկացվող ընտրությունները
17:35
02 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ավելի տրամաբանական կլիներ, եթե Եվրամիությունը ողջուներ նույնիսկ չճանաչված երկրում անցկացվող ընտրությունները, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է  Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Եվրամիության հայտարարությանը, որըվերաբերում է մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում նախատեսված խորհրդարանական ընտրություններին:

Նախօրեին Եվրամիությունը հայտարարել է, որ չի ճանաչում Ղարաբաղում մայիսի 3-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների սահմանադրական և նորմատիվ շրջանակները: Այդ ընթացակարգերը, ինչպես նշել են ԵՄ-ում, չեն կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը և ազդել բանակցությունների գործընթացի վրա:

«Ավելի տրամաբանական է, որ Եվրամիությունը ողջուներ նույնիսկ չճանաչված երկրում անցկացվող ընտրությունները, քանզի չնայած նրան, որ այդ երկիրն իրականում որևէ պարտավորություն չունի միջազգային հանրության առջև՝ զարգացնելու ժողովրդավարական ինստիտուտներն ու ձեւավորել քաղաքացիական հասարակություն, այնուհանդերձ, անում է ամեն ինչ այդ ուղղությամբ»,-շեշտադրել է Բաբայանը:

Նրա խոսքով՝ շատ ավելի կարևոր է հայտարարության մեջ նշել, որ գնահատում ենք այսպիսի զարգացումները, այլ ոչ թե ամեն ինչ կապել ճանաչման հետ:

«Եթե Ադրբեջանը ճանաչված է, բայց ահաբեկչական կամ տոտալիտար պետություն է, ապա ինչո՞ւ այդ ժամանակ նման հայտարարություններով հանդես չեն գալիս այդ նույն անձինք և կազմակերպությունները: Ո՞րն է ավելի լավ՝ լինել ճանաչված, բայց բռնապետական, թե՞ չճանաչված և ժողովրդավարական»,- ընդգծել է Արցախի նախագահի մամուլի խոսնակը: 

Նրա խոսքով՝ Արցախը ուզում է լինելև  ճանաչված, և ժողովրդավարական:  «Ճանաչման գործընթացը, բնականաբար, ժամանակի հարց է, այնուհանդերձ, դա չի նշանակում, որ Արցախը մինչև ճանաչումը չպետք է լինենք ժողովրդավարական: Կարծում եմ, որ սա մի այնպիսի պարզ ճշմարտություն է, որ պետք է բոլորի համար ակնհայտ լինի»,-եզրափակել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:

Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովն Արցախում մայիսի 3-ին նախատեսված ընտրություններին մասնակցելու համար գրանցել է յոթ կուսակցություն` «Ազատ Հայրենիք» (48 թեկնածու),  «Ազգային վերածնունդ» (14 թեկնածու), Արցախի ժողովրդավարական կուսակցություն (34 թեկնածու), Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն (14 թեկնածու), «Խաղաղություն և զարգացում» կուսակցություն (վեց թեկնածու),  ՀՅԴ (34 թեկնածու) «Շարժում-88» կուսակցություն (14 թեկնածու):

Արցախի խորհրդարանը բաղկացած է 33 պատգամավորից: 22 տեղերը բաշխվում են համամասնական, 11-ը` մեծամասնական համակարգով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:19
16 Հոկտեմբերի 2017
Բանակցություններում իրական առաջընթացի համար անհրաժեշտ է Արցախի անմիջական մասնակցությունը. ԱՀ ԱԳՆ
Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ Ժնևում այսօր կայացած Սարգսյան–Ալիև բանակցությունների համատեքստում։
18:53
16 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս
«Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս», – հայտարարել է ՀՀ նախագահը
18:31
06 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահը ՄԽ համանախագահների հետ քննարկել է Ալիևի հետ հերթական հանդիպմանը վերաբերող հարցեր
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին։
16:41
02 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն առաջին անգամ կայցելի Երևան և Բաքու
ԵԱՀԿ ՄԽ իամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու։
21:04
29 Սեպտեմբերի 2017
100 մլն դոլարի ներդրում՝ Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում
Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում նախատեսվում է 100 մլն դոլարի ներդրում կատարել:
16:34
29 Սեպտեմբերի 2017
Սիրիահայ վիրաբույժ Ջանի Հադդադն արժանացել է «Երախտագիտություն» մեդալի Արցախի նախագահի կողմից
Ջանի Հադդադը Արցախում կատարել է 350-ից ավել վիրահատություն:
19:40
28 Սեպտեմբերի 2017
ՊԲ զինվոր է մահացել հակառակորդի գնդակից
Այսօր ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից:
11:01
25 Սեպտեմբերի 2017
Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի ԱԳ նախարար
Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25–ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
20:48
22 Սեպտեմբերի 2017
Թուրքիայից Արցախ են ժամանել մի խումբ մտավորականներ. նրանց ընդունել է ԱԳ նախարարը
Թուրքիայից Արցախ ժամանած մտավորականներին ընդունել է ԱՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։
10:52
20 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. ՀՀ նախագահ
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
15:11
19 Սեպտեմբերի 2017
Վարչապետ. Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը
Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը: