482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Արցախում անցկացվող խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ ԼՂՀ ԿԸՀ մամուլի կենտրոնը սկսել է իր աշխատանքը
15:30
02 Մայիսի 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Արցախում անցկացվող խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ ԼՂՀ ԿԸՀ մամուլի կենտրոնը Մշակույթի և երիտասարդության տանը սկսել է իր աշխատանքը:

Հաղորդագրության համաձայն, մամուլի կենտրոնը զինված է ինտերնետային կապով և միջազգային հեռախոսակապով, անհրաժեշտ համակարգչային և այլ կազմակերպչական տեխնիկայով՝ միջազգային և տեղական դիտորդների, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների գործունեությունն ապահովելու համար:

Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով պատրաստվել են մեդիատեղեկատուներ՝ ինչպես ԼՂՀ-ի, այնպես էլ առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին պատմող անհրաժեշտ նյութերով:

 «ԼՂՀ ԿԸՀ նախագահի, ինչպես նաև դիտորդների ճեպազրույցներն ու մամուլի ասուլիսները կանցկացվեն մամուլի կենտրոնի շենքում: Բացի այդ, ընտրությունների օրը յուրաքանչյուր երեք ժամը մեկ անգամ կներկայացվեն քվեարկության ընթացքին վերաբերող նախնական տվյալները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովն Արցախում մայիսի 3-ին նախատեսված ընտրություններին մասնակցելու համար գրանցել է յոթ կուսակցություն` «Ազատ Հայրենիք» (48 թեկնածու),  «Ազգային վերածնունդ» (14 թեկնածու), Արցախի ժողովրդավարական կուսակցություն (34 թեկնածու), Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն (14 թեկնածու), «Խաղաղություն և զարգացում» կուսակցություն (վեց թեկնածու),  ՀՅԴ (34 թեկնածու) «Շարժում-88» կուսակցություն (14 թեկնածու):

Արցախի խորհրդարանը բաղկացած է 33 պատգամավորից: 22 տեղերը բաշխվում են համամասնական, 11-ը` մեծամասնական համակարգով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:35
08 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
10:30
08 Դեկտեմբերի 2016
Ժամկետային զինծառայող է մահացել Արցախի զորամասերից մեկում
Արցախի զորամասերից մեկի պահպանության տեղամասում ժամկետային զինծառայող է մահացել։
11:33
07 Դեկտեմբերի 2016
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի դիտարկում է անցկացնելու ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Ասկերանի շրջանի ուղղությամբ:
10:19
06 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է՝ կրակ արձակելով ինքնաձիգներից և գնդացիրներից
Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 60 անգամ:
10:46
05 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. նախորդ գիշեր հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը
Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո:
10:40
03 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանետեր է կիրառել
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

13:26
28 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ–ի դիտարկումն անցել է առանց միջադեպերի
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
10:29
28 Նոյեմբերի 2016
Հանգստյան օրերին հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և նռնականետեր
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։