480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է Հենրի Մորգենթաուի ծոռնուհուն
18:57
28 Ապրիլի 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը երեքշաբթի ընդունել է Հարվարդի համալսարանի դասախոս դոկտոր Պամելա Շտայներին, ով հայ ժողովրդի մեծ բարեկամ՝ 1913-1916թթ.–ին Կոստանդնուպոլսում ԱՄՆ–ի դեսպան Հենրի Մորգենթաուի ծոռնուհին է։

Ինչպես հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Կարեն Միրզոյանը ողջունել է հայ ժողովրդին աջակցություն ցուցաբերած ամենահայտնի ամերիկյան քաղաքական գործիչներից մեկի՝ Հենրի Մորգենթաուի ժառանգի այցը Արցախ։

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը նշել է, որ հայ ժողովուրդը բարձր է գնահատում ամերիկյան դեսպանի ջանքերը՝ ուղղված Օսմանյան Թուրքիայում հայկական ջարդերի կանխարգելմանը և երախտապարտ է ցեղասպանությունից փրկվածներին օգնություն ցուցաբերելու հարցում նրա նշանակալի ավանդի համար։

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունը ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համամարդկային  պայքարի համատեքստում։

Կարեն Միրզոյանը Պամելա Շտայներին ներկայացրել է նաև ժողովրդավարական հասարակություն կառուցելու Արցախի ժողովրդի ջանքերը և ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացը։

Հենրի Մորգենթաուն Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության ականատեսն էր։ Նա հայ ժողովրդի ոչնչացման մասին գրել է իր «Հայ ժողովրդի ողբերգություն. դեսպան Մորգենթաուի պատմությունը» գրքում։

Ամերիկացի դիվանագետը կոչ է արել ԱՄՆ կառավարությանը պաշտպանել Օսմանյան կայսրությունում բնակվող հայերին, փորձել է համոզել երիտթուրքերին թեթևացնել հայերի վիճակը, նվիրատվություն է հավաքել ցեղասպանությունից տուժածներին օգնելու համար։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:01
23 Հունիսի 2017
Արցախից Հայաստան իրականացված ուղերթերն ավելացել են
Արցախից Հայաստան իրականացվող երթերի թիվը 2017թ. առաջին եռամսյակում ավելացել է։
19:34
22 Հունիսի 2017
Հակառակորդի դիվերսիոն փորձը կանխվել է. նա ունի զոհեր (ՖՈՏՈ)
Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել շփման գծում։

14:59
22 Հունիսի 2017
Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ–ի օրակարգում
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ արտացոլված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը:
13:02
22 Հունիսի 2017
Ադրբեջանի ՊՆ–ն «հայկական անօդաչու սարքի խոցման» մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Ադրբեջանը նաև հայտարարել է, որ «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»։
11:33
22 Հունիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Թալիշ գյուղի մոտ
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
18:38
21 Հունիսի 2017
Ղարաբաղում իրավիճակի սրման հավանականությունը կավելանա F-1 մրցարշավի ժամանակ
Հասարակական դժգոհության ժամանակ Ադրբեջանը սկսում է ավելացնել լարվածությունը շփման գծում։
17:08
21 Հունիսի 2017
Ադրբեջանագետը նշել է Ղարաբաղում իրավիճակի հնարավոր սրման պատճառը
Իր վերջին գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի պատրաստվում հրաժարվել ցանկացած պահի սահմաններին լարվածություն ստեղծելու հնարավորությունից:
11:51
21 Հունիսի 2017
ԱՀ ՊՆ-ն պարզաբանել է «դիվերսիայի և գերիների» հետ կապված իրավիճակը
Ադրբեջանն հերթական ապատեղեկատվություն է տարածել:
11:55
20 Հունիսի 2017
Արցախն առաջ կանցնի Ադրբեջանից «սև ոսկու» արտադրությամբ (ՎԻԴԵՈ)
Արցախը սև խավիար կարտադրի և կարտահանի։
14:34
18 Հունիսի 2017
Օդային փառատոն՝ Ստեփանակերտում (ՖՈՏՈ)
Հունիսի 17-ին երեկոյան Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է օդային փառատոն:
12:53
17 Հունիսի 2017
20-ամյա ևս մեկ զինվոր է զոհվել հակառակորդի գնդակից. Արցախն անհամարժեք պատասխան է խոստանում
Շաբաթ առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի:
22:46
16 Հունիսի 2017
Հակառակորդի կրակից զոհվել են երեք 20–ամյա զինծառայողներ. ԱՀ ՊԲ
Այսօր հակառակորդի կրակից ԼՂՀ ՊԲ երեք զինծառայող է զոհվել։