486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ նախագահը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողովի մեկնարկի կապակցությամբ
17:15
11 Ապրիլի 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շաբաթ օրը ուղերձ է հղել «Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն» միջազգային գիտաժողովի մեկնարկի կապակցությամբ, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

«Գիտաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ, ողջունում եմ բոլորիդ Արցախյան հողում և շնորհավորում նման կարևոր միջոցառման մեկնարկի կապակցությամբ: Դուք իրականացնում եք մեծ աշխատանք՝ մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների ուսումնասիրման ու դատապարտման, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, ժողովրդավարական նորմերի ու սկզբունքների, համամարդկային արժեքների պաշտպանության ու տարածման ուղղությամբ։ Դա առանձնահատուկ առաքելություն է, որն արժանի է բարձր գնահատանքի», –  նշվում է ուղերձում։

ԼՂՀ նախագահը խորհրդանշական է համարել այն, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովն անցկացվում է հենց Արցախում:

«Ուղիղ մեկ դար առաջ հայ ժողովուրդը ենթարկվեց Օսմանյան Թուրքիայի կողմից պետականորեն ծրագրված և դաժանաբար իրականացված ցեղասպանության, զրկվեց պատմական հայրենիքի մեծ մասից և դարձավ տարագիր` սփռվելով աշխարհով մեկ: Մարդկության պատմության մեջ հայտնի այդ աննախադեպ Եղեռնը չստացավ արժանի գնահատական, ինչն էլ ծնեց նոր ոճրագործություններ: 1988-ին Սումգայիթում ու 1990-ին Բաքվում կազմակերպված հայերի ջարդերը և արցախահայության դեմ սանձազերծված պատերազմը դրա վառ վկայությունն են: Սակայն այս անգամ մեր ժողովրդին բնաջնջելու հակառակորդի ծրագրերը դատապարտված էին ձախողման, քանզի դարավոր ցավն ու կորուստը ուժեղացրել էին հայի ազատատենչ ոգին, դարձրել նրան ավելի ամուր ու անսասան», – նշել է Սահակյանը։

ԼՂՀ նախագահը հայտարարել է, որ արցախյան ազատամարտի տարիներին համայն հայությունը ոտքի ելավ մեկ մարդու պես` պաշտպանելու իր պապենական հողը, հնագույն լեզուն, հավատքն ու մշակույթը, սեփական ձեռքերով կերտելու իր ճակատագիրը։

«Համազգային միասնությունն ու համախմբվածությունը և հայոց անկախ պետականությունը դարձան մեր հաղթանակների գրավականն ու խորհրդանիշը, ինչը պետք է պահել ու փայփայել աչքի լույսի պես: Այս գիտակցությամբ ու համոզմունքով մենք կարողացանք դիմակայել թշնամուն, հաղթահարել բոլոր փորձություններն ու դժվարությունները և կառուցել երկու հայկական պետություններ, որոնք այսօր ձեռք ձեռքի կերտում են իրենց հուսալի ապագան», – նշել է Սահակյանը։

«Հարգելի՛ բարեկամներ, վստահ եմ, որ գիտաժողովն արդյունավետորեն կլուծի իր առջև դրված խնդիրները և արժանի ներդրում կունենա Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Մաղթում եմ բոլորիդ հաջողություններ ու ամենայն բարիք», – նշվում է ուղերձում։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:06
20 Հունվարի 2017
Հակառակորդն ինտենսիվ խախտել է հրադադարի ռեժիմն առաջնագծում
Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը:
11:54
19 Հունվարի 2017
Հրապարակվել է ԼՂՀ–ում Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
10:31
19 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ:
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում:
11:35
16 Հունվարի 2017
Մահացել է հակառակորդի գնդակից վիրավորված հայ զինծառայողը
2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է նախօրեին Երևանի Կենտրոնական հոսպիտալում: