487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտությունն անհնար է լուծել Բաքվի` զիջումների պատրաստ չլինելու պատճառով. Հարությունյան
18:58
02 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտությունն անհնար է լուծել, քանի որ Ադրբեջանը պատրաստ չէ զիջումների, հինգշաբթի ասաց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին նվիրված կլոր սեղանի ընթացքում։

«Ադրբեջանը պատրաստ չէ լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով, քանի որ պատրաստ չէ զիջումների։ Բայց նա չի կարող լուծել այն նաև ռազմական ճանապարհներով, քանի որ դա տարածաշրջանում լրջագույն խնդրի կհանգեցնի»,– ասաց Հարությունյանը։

Ըստ նրա, ԼՂՀ–ի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ծավալած ռազմական գործողությունները կհանգեցնեն Ռուսաստանի և Թուրքիայի միջամտությանը, և այն կվերածվի ՀԱՊԿ–ի և ՆԱՏՕ–ի դիմակայության, իսկ գերտերությունները դա թույլ չեն տա։

«Հենց այդ պատճառով Ադրբեջանը փորձում է Հայաստանի վրա բանակցային գործընթացում ճնշում գործադրել` մշտապես սրելով լարվածությունը շփման գծում»,– նշեց Հարությունյանը։

«Ռազմաքաղաքական դրությունը ղարաբաղյան հակամարտության շուրջ. գարնանային սրացում» կլոր սեղանն անցկացվել է ապրիլի 2–ին Երևանում Կովկասի ինստիտուտում։ Միջոցառման ընթացքում քննարկվել են միջադեպերի դինամիկան Լեռնային Ղարաբաղի շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների երկայնքով, դրության հնարավոր էսկալացիան և լայնածավալ գործողությունների վերսկսման հավանականությունը, տարածաշրջանի ռազմականացման գործընթացները։

Միջոցառմանը մասնակցել են փորձագետներ, լրագրողներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:54
19 Հունվարի 2017
Հրապարակվել է ԼՂՀ–ում Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
10:31
19 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ:
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում:
11:35
16 Հունվարի 2017
Մահացել է հակառակորդի գնդակից վիրավորված հայ զինծառայողը
2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է նախօրեին Երևանի Կենտրոնական հոսպիտալում:
10:42
16 Հունվարի 2017
Արցախի ՊԲ–ն խիստ գործողությունների կդիմի առաջնագծում լարվածության սրման դեպքում
Արցախի պաշտպանության բանակն ավելի խիստ գործողությունների կդիմի, եթե հակառակորդն առաջնագծում շարունակի լարել իրավիճակը: