482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+18
Եղանակը Երևանում
Հայ
«Լեռնային Ղարաբաղի հայերը. պատմություն, մշակույթ, ավանդույթներ» գրքի շնորհանդեսն անցկացվել է Մոսկվայում
18:28
01 Ապրիլի 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Մարտի 30-ին Մոսկվայում Լրագրողների տանը կայացել է պատմական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Ազգագրության և մարդաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալլա Տեր-Սարգսյանցի «Լեռնային Ղարաբաղի հայերը. պատմություն, մշակույթ, ավանդույթներ» մենագրության շնորհանդեսը։

Ինչպես հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, տվյալ մենագրությունն Արցախի պատմության գիտական, պատմամշակութային հետազոտություն է՝ հնագույն ժամանակներից մինչ մեր օրերը։

Գրքում հատուկ ուշադրություն է հատկացվել 1918-1921թթ.–ի միջև ընկած ժամանակահատվածին, որին վերագրվում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ծագման ակունքները, դիտարկվել են հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հիմնական փուլերը։

Մենագրության մեջ զետեղված են Լեռնային Ղարաբաղի հայերի ավանդույթների, մշակույթի, տոների և ծեսերի մասին մանրամասն տվյալներ։

Գիրքը հրատարակվել է Ռուսաստանի Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի կողմից։

Գիրքը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցչության խորհրդական Ռուբեն Զարգարյանը։

Գրքի շնորհանդեսին ելույթով հանդես են եկել հասարակական գործիչ և բարերար Վարդգես Արծրունին, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը, հայտնի ռուս գրող, հրապարակախոս և կինոդրամատուրգ Կիմ Բակշին, Ռուսաստանի ԳԱ Միջազգային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռայևսկին և այլք։  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:27
24 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
10:44
24 Մայիսի 2017
Հակառակորդն առաջնագծում կիրառել է ականանետեր ու նռնականետեր. հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
10:37
23 Մայիսի 2017
Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթ է կիրառել շփման գծում
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շուրջ 100 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
13:08
22 Մայիսի 2017
Շահումյան-Սոթք ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու
Արհեստական քարաթափման պատճառով երկկողմանի փակ է լինելու Շահումյան-Սոթք ավտոճանապարհը։
10:32
22 Մայիսի 2017
Հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 750 կրակոց` կիրառելով նաև 60 մմ ականանետ
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:37
20 Մայիսի 2017
Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել
Արցախում այսօր առավոտյան 21–ամյա զինծառայող է զոհվել։
18:17
19 Մայիսի 2017
Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանի զինուժն այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության։
12:40
19 Մայիսի 2017
Հակառակորդը շփման գծում ականանետ և նռնականետ է կիրառել
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը։
10:15
18 Մայիսի 2017
Հակառակորդը մոտ 60 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ։
16:06
17 Մայիսի 2017
ՊԲ–ի կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է կորուստներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ:
10:57
17 Մայիսի 2017
ՊԲ–ն հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են իրականացնել մարատական դիրքերի հուսալի պահպանություն:
14:50
16 Մայիսի 2017
Չճանաչված ժողովուրդ, մոռացված պատերազմ. Արցախն իտալացի լուսանկարչի օբյեկտիվում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Իտալացի լուսանկարիչ–վավերագիր Էմանուելե Ամիղեթին Արցախի այցի ընթացքում լուսանկարել է տեղի բնակիչների և առաջնագծի զինվորների կյանքը։