478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ խորհրդարանը Շուշիում հայերի ջարդերի 95–ամյա տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ
21:13
25 Մարտի 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունները և «Արցախատուն» խումբը չորեքշաբթի հանդես են եկել համատեղ հայտարարությամբ  Շուշիում հայերի ջարդերի 95–ամյա տարելիցի կապակցությամբ, հայտնում է ԼՂՀ խորհդարանի մամուլի ծառայությունը։ 

Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ 95 տարի առաջ այս օրերին Օսմանյան Թուրքիայի՝ Անդրկովկաս ներխուժած  էքսպեդիցիոն  կորպուսի կանոնավոր զորամասերը, նենգորեն խախտելով նախկին Ռուսական կայսրության  Ելիզավետպոլի եւ Բաքվի  նահանգներում իր իսկ կողմից հաստատած  Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության մուսավաթական կառավարության եւ ինքնորոշված Արցախի Ազգային խորհրդի միջեւ ձեռք բերված ժամանակավոր համաձայնագիրը եւ հրահրելով տեղի մուսուլմանական բնակչության վերնախավի մոլեռանդ հայատյացությունը` հարձակվեցին Շուշի քաղաքի հայկական թաղամասերի վրա։

«Սպանվեց, անհայտ կորավ շուրջ 30 հազար հայ, փրկվածները ցրվեցին աշխարհով մեկ: Ավերվեցին և կողոպտվեցին հայերին պատկանող գույքը, բոլոր բնակելի շինությունները, վարչական, կրթական, մշակութային եւ հոգեւոր հաստատությունները»,– ասվում է փաստաթղթում։

Հայտարարությունում նշվում է, որ այդ ոճրագործությունը ծրագրվել և իրականացվել է Արցախի վարչական, տնտեսական, քաղաքական և մշակութային կենտրոնը կործանելու, հինավուրց հայոց քաղաքի էթնիկ պատկերը փոխելու, արցախահայությանը ինքնորոշման իրավունքը իրականացնելու հնարավորությունից զրկելու նպատակով։

«Հատկանշական է, որ Շուշիի փաստացի ավերումը տեղի է ունեցել այդ դեպքերից ընդամենը հինգ տարի առաջ Արևմտյան Հայաստանում սկիզբ առած ու դեռ շարունակվող մեկ այլ եղերական իրադարձության՝ Հայոց ցեղասպանության դեպքերի խորապատկերի վրա, որի հանդեպ միջազգային հանրության անտարբերությունը նոր ոճիրների առիթ դարձավ»,– ասվում է հայտարարությունում։

Վերահաստատելով Արցախի ժողովրդի վճռականությունը՝ զարգացնելու իր անկախ պետությունը՝ հանուն սերունդների բարօրության եւ ազգամիջյան համերաշխության, ԼՂՀ խորհրդարանը դատապարտում է 1920թ. մարտի 21-26-ի Շուշի քաղաքի հայկական ջարդերը,  դրանք որակում որպես Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանության, հայության հայրենազրկման քաղաքականության շարունակություն։ Արցախի խորհրդարանականները միջազգային հանրության ուշադրությունն են հրավիրում այն իրողության վրա, որ խորհրդային Ադրբեջանի գոյության 70 տարիների ընթացքում Շուշին հետևողականորեն վերածվել էր ադրբեջանական անհանդուրժողականության եւ հայատյացության  կենտրոնի։

Պատգամավորները փաստում են 1992թ. մայիսին՝ Շուշիի ազատագրման ռազմագործողության անխուսափելիությունը  և նրա բացառապես հումանիտար բնույթը, որով կանխվել է Ստեփանակերտի 50 հազար բնակչության դաժան ոչնչացումը կատարյալ շրջափակման հետևանքով սպառնացող սովի, համաճարակի և մշտական հրթիռահրետակոծության միջոցով։

Արցախի Ազգային ժողովը կոչ է անում Ադրբեջանին՝ առերեսվել սեփական անցյալին, դադարեցնել հայատյացությունը և ձեռնամուխ լինել Արցախի հետ իրավահավասար հարաբերությունների հաստատմանը` ի շահ տարածաշրջանային խաղաղության և կայունության: -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:20
14 Օգոստոսի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։
15:42
14 Օգոստոսի 2017
Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա
Իսրայելի ՊՆ–ն հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ
15:30
09 Օգոստոսի 2017
Դիտարկում` Ասկերանի շրջանի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:  
12:15
31 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)
«Հակահարձակման ընթացքում մենք  կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին»,–ասել է Լևոն Մնացականանը։    
17:47
28 Հուլիսի 2017
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։