484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ վճռաբեկ դատարանն ուժի մեջ է թողել ադրբեջանցի դիվերսանտների դատավճիռը
17:23
10 Մարտի 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ԼՂՀ Վճռաբեկ դատարանը ուժի մեջ է թողել երկու ադրբեջանցի դիվերսանտների դատավճիռը, հաղորդում է artsakhpress.am–ը։

2014թ.–ի դեկտեմբերի վերջին Ստեփանակերտում դատավճիռ հրապարակվեց Ադրբեջանի երկու քաղաքացիների` Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի նկատմամբ, ովքեր մեղադրվում են ԼՂՀ–ում դիվերսիա կատարելու մեջ։ Ասկերովը դատապարտվել է ցմահ բանտարկության, իսկ Գուլիևը` 22 տարվա ազատազրկման։

ԼՂՀ Վճռաբեկ դատարանը, ուսումնասիրելով գործը, որոշել է մերժել Գուլիևի և Ասկերովի պաշտպանների բողոքները։ ԼՂՀ Վճռաբեկ դատարանը որոշել է նաև օրինական ուժի մեջ թողնել Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թ.–ի դեկտեմբերի 29–ի վճիռը։

Մեղադրյալներին տեղեկացրել են, որ դատավճռի հրապարակման պահից հետո այն կարող է բողոքարկվել ԼՂՀ Գերագույն դատարանում։

2014թ.–ի հուլիսի 10–ին ԼՂՀ ՊՆ–ն տեղեկատվություն էր տարածել, որ ադրբեջանցի դիվերսանտները փորձել են ներթափանցել հանրապետության տարածք։ Հուլիսի 14–ին տեղեկացվեց ԼՂՀ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների օպերացիայի ավարտի մասին, որն ուղղված էր ադրբեջանական հետախուզական–դիվերսիոն խմբի վնասազերծմանը։ Օպերացիայի արդյունքում խմբի երկու անդամները ձերբակալվել էին, մեկը` ոչնչացվել։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
12:10
28 Ապրիլի 2017
Հակառակորդի արձակած կրակից 19–ամյա զինծառայող է մահացել
Այսօր առավոտյան 19–ամյա զինծառայող է մահացել հակառակորդի արձակած կրակից։
11:09
28 Ապրիլի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 35 անգամ
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ:
10:05
27 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈՒ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց:
10:39
26 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
19:26
25 Ապրիլի 2017
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել։
10:32
25 Ապրիլի 2017
Հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է զոհվել
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին ՊԲ զինծառայող է մահացել:
16:01
24 Ապրիլի 2017
The Independent–ի լրագրողը կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»
Բաքուն բրիտանական The Independent–ի լրագրողին կներառի «սև ցուցակում»։
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ:
19:39
18 Ապրիլի 2017
Արցախում 20–ամյա զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է
Արցախում նախօրեին 20–ամյա զինծառայող է վիրավորվել։