486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ վարչապետը վերընտրվել է «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ
18:28
09 Մարտի 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր Ստեփանակերտում կայացած «Ազատ Հայրենիք» կուսակցության հինգերորդ համագումարում վերընտրվել է կուսակցության նախագահ։

Համագումարի ընթացքում Հարությունյանը նշել է, որ «Ազատ Հայրենիք» կուսակցությունը հանրապետության քաղաքական կյանքում հանդիսանալով երկրորդ առաջատար ուժը` մեծ պատասխանատվությամբ ընթանում է դեպի մայիսի 3–ին կայանալիք խորհրդարանական հերթական ընտրություններ։

«Մենք առաջ ենք ընթանում այն համոզմամբ, որ հայրենիքը պետք է ոչ միայն ազատ, լինի արտաքին թշնամիների ոտնձգություններից, այլ նաև ներքին սոցիալ–տնտեսական լարվածություններից, աղքատությունից, անարդյունավետ կառավարումից, առողջապահության համակարգի նկատմամբ անվստահությունից և բոլոր այն հիմնախնդիրներից, որ մենք կուզենանք չտեսնելԱրցախում»,–ասել է Հարությունյանը։

Նա ավելացրել է, որ ընտրություններում սպասում է քաղաքակիրթ, մրցակցային և հասնելի պայքար։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:08
21 Փետրվարի 2017
Հայտնի են Արցախի հանրաքվեի նախնական արդյունքները
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արցախի սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները՝ ժամը 03։00-ի դրությամբ։

22:00
20 Փետրվարի 2017
Արցախի Սահմանադրության նախագծի հանրաքվեն ավարտվել է. քվեարկել է ընտրողների 75,91%–ը
Արցախի Հանրապետությունում ավարտվել է Սահմանադրության նախագծի հանրաքվեն։
18:03
20 Փետրվարի 2017
Ադրբեջանն ընդլայնում է «սև ցուցակը»
Ադրբեջանի ԱԳՆ–ն ուշադիր հետևում է Ղարաբաղի հանրաքվեին:
11:34
20 Փետրվարի 2017
Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում
Երկուշաբթի Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում։
10:48
20 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը հակառակորդն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

10:18
19 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

15:07
18 Փետրվարի 2017
Արցախի զորամասերից մեկի զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել
Շաբաթ օրն առավոտյան ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է մահացել:
10:40
18 Փետրվարի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ և 60 միլիմետրանոց ականանետ
Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ):
18:01
17 Փետրվարի 2017
ՌԴ ԱԳՆ. ղարաբաղյան կարգավորումը չի կարող կախված լինել Ղարաբաղում հանրաքվեի անցկացումից
Ռուսաստանը չի կարծում, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է կախված լինել Ղարաբաղում նախատեսված սահմանադրական հանրաքվեից:
17:04
17 Փետրվարի 2017
«Կոմանդոսը» հրապարակել է ապացույցներ այն մասին, որ Խոջալուի բնակչությունը կարող էր լքել քաղաքը 1992 թ.-ին
Արկադի Տեր-Թադևոսյանը հրապարակել է մի փաստաթուղթ, որն ապացուցում է, որ Խոջալուի բնակիչները իրենց հայտնի արահետներով կարող էին լքել քաղաքը 1992 թ.-ի փետրվարին:
16:02
17 Փետրվարի 2017
Զինծառայող է մահացել Ղարաբաղի զորամասերից մեկում
Ղարաբաղի ՊԲ զինծառայող է մահացել արցախյան զորամասերից մեկում:
10:50
17 Փետրվարի 2017
Ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտումների աճ է գրանցվել
Փետրվարի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: