486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ–ն կրկին կոչ է արել Բաքվին փոխանցել Ղարաբաղում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին
15:16
24 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին կրկնել է Պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի կոչը` դիվերսիա կազմակերպելու, անչափահասի սպանության և այլ ծանր հանցագործությունների կատարման համար Ղարաբաղում դատապարտված երկու ադրբեջանցիներին Բաքվին փոխանցելու անհրաժեշտության մասին։

2014թ.–ի դեկտեմբերի վերջին Ստեփանակերտում դատավճիռ հրապարակվեց Ադրբեջանի երկու քաղաքացիների` Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի նկատմամբ, ովքեր մեղադրվում են ԼՂՀ–ում դիվերսիա կատարելու մեջ։ Ասկերովը դատապարտվել է ցմահ բանտարկության, իսկ Գուլիևը` 22 տարվա ազատազրկման։

«ԱՄՆ–ն նախկինում նույնպես կողմ է հանդես եկել երկու բանտարկյալներին Ադրբեջանի կառավարությանը փոխանցելուն, այդ մասին հայտարարել են ինչպես ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, այնպես էլ` ուրիշ մարդիկ։ Վիկտորյա Նուլանդը ևս կոչ է արել համապատասխան մարմիններին փոխանցել երկու բանտարկյալներին Ադրբեջանի կառավարությանը», – ասել է Պսակին։

Երևանում փետրվարի 18–ին ԱՄՆ պետքարտուղար օգնական Վիկտորյա Նուլանդը կոչ է արել լիազոր մարմիններին, չնայած Ղարաբաղում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների կատարած հանցագործության ծանրությանը, մարդասիրություն դրսևորել և նրանց փոխանցել Բաքվին։

Պսակիի խոսքով` կողմերը, որպես կանոն, նախկինում բանտարկյալներին փոխանցելու միջոցներ են գտել` որպես մարդասիրական ակտ, և փորձը ցույց է տալիս, որ նման քայլերը նվազեցնում են լարվածության աստիճանը, ինչպես նաև նպաստում են կողմերի միջև վստահության ձևավորմանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:57
27 Փետրվարի 2017
Սերժ Սարգսյան. ելակետային է Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը
Արցախյան խնդրի լուծման հարցում ելակետային է Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը:
18:14
27 Փետրվարի 2017
Ադրբեջանցի գրոհայինների դիակները դուրս են բերվել չեզոք գոտուց
Երկուշաբթի ժամը 17:00-ի սահմաններում ավարտվեց չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակների տարհանման գործընթացը:
12:39
27 Փետրվարի 2017
ԱՀ ՊՆ. ադրբեջանցիների դիակների տարհանման գործընթացը չի իրականացվել ադրբեջանական կողմի մեղքով
Երեկ ադրբեջանցիների դիակների տարհանման գործընթացը չի իրականացվել ոչ թե արցախյան, այլ ադրբեջանական կողմի մեղքով։
10:53
27 Փետրվարի 2017
Իրադրությունը շփման գծում. հակառակորդը կիրառել է ականանետեր` արձակելով շուրջ 1150 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների։

10:37
26 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում կրակել է հաուբիցից, հրանոթներից, ականանետերից և նռնականետերից
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
19:19
25 Փետրվարի 2017
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է Մարտունու վրա կատարած հարձակման տեսագրությունը և հակառակորդի զոհերի անունները
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է Մարտունու վրա կատարած հարձակման տեսանյութը:
17:07
25 Փետրվարի 2017
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում հրապարակել է ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը:

13:31
25 Փետրվարի 2017
Հայկական կողմը խոստացել է ներկայացնել ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը
Հայկական կողմն ունի գիշերն իրականացված ադրբեջանական ագրեսիայի վկայության տեսագրությունը:
11:48
25 Փետրվարի 2017
Ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է տարածում՝ խոսելով հայկական կողմի «հարձակումների» մասին
Արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լարում էր իրավիճակը շփման գծում:
10:45
25 Փետրվարի 2017
ԱՀ ՊՆ.Շփման գծում նկատվում է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժ
Հակառակորդը գիշերը հարձակման փորձ է նախաձեռնել շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով
18:45
24 Փետրվարի 2017
ԱՀ ՊՆ. հակառակորդը հրետակոծել է Թալիշը
Թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական հենակետերը, այլև Թալիշ բնակավայրը։
10:43
24 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և ՁՀՆ-7 տիպի նռնականետ
Փետրվարի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ