484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Զբոսաշրջության ոլորտում Բաքվի հակահայկական քաղաքականությունը 2014թ.–ին ձախողվել է. վարչության պետ
21:38
30 Հունվարի 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Զբոսաշրջության ոլորտում Բաքվի հակահայկական քաղաքականությունը 2014 թ.–ին ձախողվել է, ուրբաթ Ստեփանակերտում հրավիրված ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է ԼՂՀ կառավարությանն առընթեր Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը։

«2014թ.–ին ԼՂՀ–ում, նախորդ տարվա համեմատ, գրանցվել է զբոսաշրջիկների թվի 12 տոկոսանոց նվազում, սակայն ավելացել է օտարերկրյա զբոսաշրջիկների կացության տևողությանը, ինչպես նաև` Հայաստանից ժամանածների թիվը», – ասել է Շահվերդյանը։

Նրա խոսքով` զբոսաշրջությունը, լինելով ԼՂՀ–ի տնտեսության առաջատար ոլորտը, 2014թ.–ին ևս արժութային մուտքերի լուրջ աղբյուր է դարձել։ «Նախորդ տարի օտարերկրյա զբոսաշրջիկներն Արցախում ծախսել են մոտ 6,4 մլն դոլար», – նշել է Շահվերդյանը։

ԼՂՀ զբոսաշրջության վարչության պետը հայտարարել է, որ 2014թ.–ին Ղարաբաղը մասնակցել է չորս խոշոր միջազգային տուրիստական ցուցահանդեսների` Մադրիդում, Փարիզում, Իտալիայի Ռիմինի քաղաքում և Լոնդոնում։

«Այդ ցուցահանդեսներին մասնակցել է 17 հազար 696 ընկերություն և 290 հազար մարդ։ Չնայած Ադրբեջանի ստեղծած խոչընդոտներին, ԼՂՀ–ի պատվիրակությունը մինչև վերջ մասնակցել է այդ ցուցահանդեսներին և հաջողությամբ իրականացրել է քարոզչական աշխատանք», – նշել է Շահվերդյանը։

Նա նաև ընդգծել է, որ ԼՂՀ–ի տուրիստական ներուժն աշխարհին ներկայացնելու մեկ այլ արդյունավետ միջոց է համացանցը, որտեղ Արցախն ունի պաշտոնական կայք` karabakh.travel, որը պաշտոնական էջեր ունի ամենատարածված սոցցանցերում։

«Ղարաբաղի մասին, որպես զբոսաշրջության համար գրավիչ երկիր, հոդվածներ են հրապարակվել այնպիսի հեղինակավոր հրատարակություններում, ինչպիսիք են «Yahoo Travel» բլոգն ու բրիտանական «Guardian»–ը», – ասել է Շահվերդյանը։

Նա նշել է, որ 2014 թվականը կարևոր էր նաև զբոսաշրջության ոլորտում Ադրբեջանի հակահայկական քաղաքականության ձախողման տեսակետից։

«ԼՂՀ կառավարությանն առընթեր Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության, ԼՂՀ արտգործնախարարության և Հայաստանի համապատասխան մարմինների համատեղ ջանքերի շնորհիվ կանխվել է ՄԱԿ–ի համահայկական տուրիստական կազմակերպության գործադիր մարմնի 99–րդ նիստի օրակարգում Ադրբեջանի կողմից «Օկուպացված տարածքներում տուրիզմի քարոզը դադարեցնելու մասին» բանաձևի ներառման փորձը», – նշել է Շահվերդյանը։

Նա նաև հայտարարել է, որ վարչության նախաձեռնությամբ սկսվել է «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին», «Երկրաբանական ժառանգության պահպանման մասին» և «Մշակութային ժառանգության և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիաներին ԼՂՀ–ի միակողմանի միացման գործընթացը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:20
08 Դեկտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև երկխոսությունը դեռ չի հանգեցնում լուրջ առաջընթացի. Լավրով
Նրա խոսքով, սա հեշտ հարց չէ, սակայն նրանք կշարունակեն զբաղվել դրանով։
13:45
06 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ առաքելության դիտարկումն Արցախի և Ադրբեջանի սահմանում անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
12:18
05 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն պլանային դիտարկում է անցկացվելու շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
11:00
03 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր սահմանն ու հայրենիքը (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն Արցախ կատարած այցի շրջանակում մասնակցել է զորավարժությունների։
21:05
01 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այցելել է Արցախ (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այսօր այցելել է Արցախ։
10:36
22 Նոյեմբերի 2017
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է, նրա վիճակը ծանր է։
14:47
21 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է դեկտեմբերին Սարգսյան–Ալիև հանդիպման հնարավորությունը
Նախարարը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ քննարկումները վաղուց են ընթանում:
13:49
21 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահների առաջարկների ամբողջական փաթեթը մնում է անփոփոխ. Լավրով
Նա դրական բնութագրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գնահատականները Ժնևում կայացած վերջին հանդիպման մասին։
15:35
18 Նոյեմբերի 2017
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է օպերատիվ իրադրությունը սահմանագծում
Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է:
12:38
16 Նոյեմբերի 2017
Բակո Սահակյանը կիսում է զինվորի առօրյան մարտական դիրքում (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանը կիսել է զինվորի առօրյան մարտական դիրքում` հանգիստ ծխելով շարքային զինվորների հետ։
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու: