487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Միջնորդները կոչ են արել Բաքվին պահպանել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման պարտավորությունները
21:47
27 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի–Արմենիա/.ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր Անդրիեն (Ֆրանսիա) երեքշաբթի Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ տեղի ունեցած հանդիպման արդյունքում հայտարարություն են տարածել` կոչ անելով Բաքվին պահպանել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման պարտավորությունները։

Հունվարի սկզբից սրվել է իրավիճակն ադրբեջանական և ղարաբաղյան զորքերի շփման գծում և հայ–ադրբեջանական սահմանին։ Գրեթե ամեն օր տեղեկատվություն է ստացվում այն մասին, որ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, գնդակոծել է հայկական դիրքերն ու դիվերսիոն փորձեր է կատարել։

«Մենք նախարարին ենք հայտնել մեր մտահոգությունը շփման գծում և հայ ադրբեջանական սահմանագծում արձանագրվող դեպքերի առնչությամբ, որոնք հանգեցնում են նաև զոհերի: Անհրաժեշտ է դադարեցնել դեռևս նախորդ տարվանից սկիզբ առած բռնությունների աճը վստահության վերականգնման հնարավորություն ստեղծելու և ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացում առաջընթաց ձեռք բերելու համար։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին պահպանել խաղաղ կարգավորման հարցում ստանձնած պարտավորությունները», – նշվում է հայտարարության մեջ։

Միջնորդները նաև կոչ են արել Հայաստանին ձեռնարկել բոլոր միջոցները` լարվածությունը թուլացնելու համար։ «Բոլոր կողմերը պետք է հետևեն հրադադարի համաձայնագրին, քանի որ բռնությունները վտանգում են խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը», – նշվում է հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են բանակցային գործընթացի շարունակության ուղղությամբ առաջիկա քայլերը, ընդգծվել է համապարփակ բանակցությունների անհրաժեշտությունը, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում երկարատև խաղաղության։

Միջնորդները կարևորել են նաև միջոցառումների իրականացումը, որոնք թույլ կտան խուսափել շփման գծի ողջ երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանագծում հնարավոր միջադեպերից: «Մենք նաև քննարկել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շրջանակում անհայտ կորածների տվյալների փոխանակման առնչվող հարցեր», – նշվում է հայտարարության մեջ։

Համանախագահները նախատեսում են առաջիկայում հանդիպել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ և այցելել տարածաշրջան։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
18:05
04 Նոյեմբերի 2017
 Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ
Այսօր Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ։
16:55
03 Նոյեմբերի 2017
CNN Greece-ը ֆիլմ է նկարահանել Արցախի մասին (ՎԻԴԵՈ)
Ֆիլմում նշվում է նաև, որ Արցախը երկար տարիներ ապրում է պատերազմի և խաղաղության միջև:
10:23
02 Նոյեմբերի 2017
Էրդողանը մտադիր է քննարկել Պուտինի հետ ղարաբաղյան կարգավորման հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:38
28 Հոկտեմբերի 2017
Իրավիճակն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում եղել է լարված. ԱՀ ՊՆ
Իրավիճակն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված։
12:50
25 Հոկտեմբերի 2017
Արցախի ՊԲ հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական սադրանքի ապացույցները
Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
11:26
25 Հոկտեմբերի 2017
Հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
Ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ:
12:36
24 Հոկտեմբերի 2017
Ստեփանակերտ–Երևան նոր երթուղի է գործարկվում Վարդենիս-Մարտակերտ նորակառույց մայրուղով
Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղով կգործարկվի Ստեփանակերտ–Երևան նոր երթուղին։
11:09
24 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն հերթական դիտարկումը կանցկացնի Հադրութի հարավարևելյան ուղղությամբ
Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
19:11
23 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանական զինուժը կրկին կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ
Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
15:09
23 Հոկտեմբերի 2017
ԱՀ ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Արցախի ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը։