485.68
+0.29
517.01
+0.56
8.17
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Նախորդ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը շուրջ 900 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը
12:15
29 Դեկտեմբերի 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է  ավելի քան 11000 կրակոց:

Ինչպես հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, բացի հրադադարի ռեժիմի վերոհիշյալ խախտումներից, ադրբեջանական բանակի հատուկ ստորաբաժանումները ՊԲ հարավարևելյան, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել են հետախուզադիվերսիոն գործողություններ, որոնց ընթացքում կիրառել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, այդ թվում՝ ձեռքի նռնակներ և ականապատել են միջդիրքային տարածքի որոշ հատվածներ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի առաջխաղացման փորձերը և նրանց կորուստներ պատճառելով՝ ստիպել նահանջել իրենց ելման դիքեր:

Ականազերծման գործողությունների և հակառակորդին դիմագրավելու ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են իրադրությանն առաջնային գծում և անհրաժեշտության դեպքում դիմում պատասխան գործողությունների:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում:
11:35
16 Հունվարի 2017
Մահացել է հակառակորդի գնդակից վիրավորված հայ զինծառայողը
2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է նախօրեին Երևանի Կենտրոնական հոսպիտալում:
10:42
16 Հունվարի 2017
Արցախի ՊԲ–ն խիստ գործողությունների կդիմի առաջնագծում լարվածության սրման դեպքում
Արցախի պաշտպանության բանակն ավելի խիստ գործողությունների կդիմի, եթե հակառակորդն առաջնագծում շարունակի լարել իրավիճակը:
12:17
14 Հունվարի 2017
Ղարաբաղի ընտանիքները «Տաշիր» հիմնադրամից 4 հազարական դոլար կստանան չորրորդ երեխայի համար
Հունվարի 20-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 4000-ական դոլար է հատկացնելու 2016թ.-ի ընթացքում Արցախի ընտանիքներում ծնված չորրորդ երեխաներին:
10:40
14 Հունվարի 2017
Գիշերը հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց:
11:03
13 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը գնդացիրներից
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է շուրջ 40 անգամ:
19:36
12 Հունվարի 2017
Լավրովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ կքննարկի ղարաբաղյան խնդիրը
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ղարաբաղյան խնդիրը կքննարկի ԵԱՀԿ գործող նախագահի հետ։

10:20
12 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 400 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
10:50
11 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. ադրբեջանական ԶՈւ–ի կողմից առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել Մարտունու հատվածում
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
12:12
10 Հունվարի 2017
ԵԱՀԿ ՄԽ–ն կոչ է անում Հայաստանին վերադարձնել ադրբեջանցի սպանված զինծառայողի մարմինը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախօրեին հայտարարություն են տարածել:
10:38
09 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն։