486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-10
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի դատախազը ցմահ բանտարկություն է պահանջել դիվերսիա կազմակերպելու մեջ մեղադրվող Ադրբեջանի քաղաքացու համար
21:39
19 Դեկտեմբերի 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղի դատախազ Կարեն Գաբրիելյանը ցմահ բանտարկություն է պահանջել դիվերսիա կազմակերպելու մեջ մեղադրվող Ադրբեջանի քաղաքացի Դիլհամ Ասկերովի համար։

Ադրբեջանի երկու քաղաքացիների` Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով դատավարություն է ընթանում Ստեփանակերտում։

Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը մեղադրվում է «ԼՂՀ պետական պահպանվող սահմանի հատումը կազմակերպված խմբի կողմից առանց փաստաթղթերի կամ առանց թույլտվության», «լրտեսություն», «հրազենի անօրինական կրելը», «մարդուն առևանգելը», «կողոպուտ», իսկ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը մեղադրվում է նաև սպանության, մարդու առևանգման և փաստաթղթերի հափշտակման մեջ։

Դատախազը պահանջել է Գուլիևին դատապարտել 22 տարվա ազատազրկման, հաղորդում է artsakhpress.am–ը։

Հաշվի առնելով դատական նիստի ընթացքում հնչած կարծիքները, վկաների ցուցմունքները, գործով առգրավված իրեղեն ապացույցները, ամբաստանյալների ցուցմունքները, ամբաստանյալներից առգրավված տեսախցիկի ձայնագրությունները, դատաբժշկական փորձաքննության արդյունքները, փորձագետների եզրակացությունները` մեղադրող կողմը եկել է այն եզրահանգման, որ 2014 թ.–ի հունիսին ամբաստանյալներն ապօրինի կերպով, առանց փաստաթղթերի, հատել են ղարաբաղա–ադրբեջանական սահմանը։ Մեղադրող կողմի կարծիքով` փաստ է նաև այն, որ նրանք հատել են սահմանը հատուկ նպատակով` տեղեկատվություն հավաքելու, ինչպես նաև տեսանկարահանումներ կատարելու համար։

Այնուհետև դատախազը մանրամասն անդրադարձել է դատական նիստի ընթացքում արձանագրված փաստերին, ապացույցներին, տեսագրություններին, կողմերի ցուցմունքներին։

Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանի մահվան փաստի հետ կապված բոլոր ապացույցները վկայում են այն մասին, որ հանցագործությունը մի մարդ է կատարել, և դա Դիլհամ Ասկերովն է, վստահ է մեղադրող կողմը։

Արցախի պաշտպանական գերատեսչությունը հուլիսի 10–ին հայտարարություն էր տարածել, որ ադրբեջանական կողմը Քարվաճառի ուղղությամբ հետախուզական–դիվերսիոն գործողությունների հերթական փորձ է ձեռնարկել։ Հուլիսի 14–ին հայտարարվել էր, որ Արցախի ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումներն ավարտել են  ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման օպերացիան։ Օպերացիայի արդյունքում խմբի երկու անդամներ ձերբակալվել են, մեկը` ոչնչացվել։ Ձերբակալվածների նկատմամբ հարուցվել է քրեական գործ, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:55
22 Հունվարի 2017
ԼՂՀ նախագահ. Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ
Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
10:41
22 Հունվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է ենթափողային նռնականետ
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
10:40
21 Հունվարի 2017
Հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
Շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):
11:06
20 Հունվարի 2017
Հակառակորդն ինտենսիվ խախտել է հրադադարի ռեժիմն առաջնագծում
Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը:
11:54
19 Հունվարի 2017
Հրապարակվել է ԼՂՀ–ում Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
10:31
19 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ:
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: