484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ նախագահը մասնակցել է հանրապետության դատախազության 90 ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը
13:48
18 Դեկտեմբերի 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նախօրեին մասնակցել է հանրապետության դատախազության 90-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահին առընթեր աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Նախագահը շնորհավորել է դատախազության ողջ անձնակազմին հոբելյանի կապակցությամբ եւ համակարգի մի խումբ աշխատակիցների ու վետերանների հանձնել վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչման վկայականներ:

Նախագահի հրամանագրի համաձայն` օրենքի ամրապնդման գործում կատարած ներդրման համար ԼՂՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչմանն են արժանացել ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամայիս Ավագյանն ու փաստաբան Գարսևան Միքայելյանը։

Սահակյանն ընդգծել է, որ դատախազությունը միշտ եղել է երկրի կենսագործունեության առանցքային կառույցներից մեկը, և նրա անցած լուրջ ճանապարհն ու արժանի վաստակը դրա վկայությունն են:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետությունը կշարունակի ըստ ամենայնի աջակցել համակարգի գործունեության արդյունավետության շարունակական բարձրացմանը, նյութատեխնիկական բազայի արդիականացմանը, աշխատակիցների աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավմանը:

Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, պաշտոնատար այլ անձինք:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:30
24 Մարտի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը հրաձգային զինատեսակներից
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց:
10:11
17 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց:
21:01
16 Մարտի 2017
Արցախի ՊՆ-ն հերքում է ԱՀ պաշտպանության նախարարի վիրավորման մասին լուրերը
Սենոր Հասրաթյանը հերքում է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի վիրավորման մասին տեղեկատվությունը:
16:07
16 Մարտի 2017
Համացանցում հայտնվել է արցախցի դիպուկահարների կողմից հակառակորդի երկու տեսախցիկի ոչնչացման պահը
Ինտերնետում հայտնվել են արցախցի դիպուկահարների կողմից առաջնագծում երկու ադրբեջանական տեսախցիկների ոչնչացման տեսանյութի կադրերը:
10:46
16 Մարտի 2017
 Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:44
15 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 1890 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։