482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
Արցախի նախագահը մասնակցել է Ճգնաժամային կառավարման կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը
18:43
12 Դեկտեմբերի 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին Ստեփանակերտ քաղաքում մասնակցել է ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, Բակո Սահակյանն իր խոսքում ընդգծել է, որ կենտրոնի աշխատանքների ճիշտ եւ արդյունավետ կազմակերպման դեպքում նոր որակ կհաղորդվի ամբողջ ծառայության գործունեությանը, արտակարգ իրավիճակների դեպքում գործող բոլոր ուժերի եւ միջոցների ընդհանուր կառավարմանն ու համակարգմանը, նման զարգացումների կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ միջոցների ձեռնարկմանը:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության ու անձամբ նախարար Արմեն Երիցյանի մասնակցությունը կենտրոնի ստեղծման գործում եւ երախտագիտություն հայտնել Արցախին մշտական աջակցություն ցուցաբերելու համար:

Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, պաշտոնատար այլ անձինք:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:21
25 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ի դիտարկման ընթացքում Ադրբեջանը օգտագործել է հսկողության աերոստատ. ԱԳՆ
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր։
12:27
24 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
10:44
24 Մայիսի 2017
Հակառակորդն առաջնագծում կիրառել է ականանետեր ու նռնականետեր. հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
10:37
23 Մայիսի 2017
Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթ է կիրառել շփման գծում
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շուրջ 100 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
13:08
22 Մայիսի 2017
Շահումյան-Սոթք ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու
Արհեստական քարաթափման պատճառով երկկողմանի փակ է լինելու Շահումյան-Սոթք ավտոճանապարհը։
10:32
22 Մայիսի 2017
Հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 750 կրակոց` կիրառելով նաև 60 մմ ականանետ
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:37
20 Մայիսի 2017
Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել
Արցախում այսօր առավոտյան 21–ամյա զինծառայող է զոհվել։
18:17
19 Մայիսի 2017
Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանի զինուժն այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության։
12:40
19 Մայիսի 2017
Հակառակորդը շփման գծում ականանետ և նռնականետ է կիրառել
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը։
10:15
18 Մայիսի 2017
Հակառակորդը մոտ 60 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ։
16:06
17 Մայիսի 2017
ՊԲ–ի կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է կորուստներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ:
10:57
17 Մայիսի 2017
ՊԲ–ն հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են իրականացնել մարատական դիրքերի հուսալի պահպանություն: