478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+24
Եղանակը Երևանում
Հայ
Արցախի նախագահն այցելել է Կալիֆոռնիայի նահանգի Ֆրեզնո քաղաք
16:12
25 Նոյեմբերի 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին այցելել է Կալիֆոռնիայի նահանգի Ֆրեզնո քաղաք:

Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը,  Բակո Սահակյանը ծաղկեպսակներ է դրել քաղաքում կառուցվող 1915 թվականի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին, աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի հուշարձանին և հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ Սողոմոն Թեհլերյանի շիրիմին:

Նույն օրը նախագահն այցելել է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսություն եւ հանդիպել պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի ու տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Նախագահն անդրադարձել է նաև ԼՂՀ արտաքին և ներքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին, ինչպես նաեւ պատասխանել ներկաների կողմից բարձրացված հարցերին:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել Ֆրեզնոյի հայ համայնքի ներդրումն Արցախին սատարելու գործում եւ հավելել, որ Ֆրեզնոն, լինելով կարեւորագույն հայ գաղթօջախներից մեկը, շոշափելի դերակատարություն ունի Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման, հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման մեջ:

Նախագահին ուղեկցել են փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
13:39
15 Հուլիսի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Ադրբեջանական կողմը չի դադարում խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
14:58
14 Հուլիսի 2017
ԵՄ պետությունները պետք է սկսեն Արցախի ճանաչման գործընթացը. չեխ պատգամավոր
Եվրոպական Միության երկրները պետք է սկսեն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացը:
13:48
13 Հուլիսի 2017
Ւնտերպոլը մերժել է Ադրբեջանին չեխ եվրապատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցում
Ինտերպոլը մերժել է Ադրբեջանին և միջազգային հետախուզում չի հայտարարել չեխ եվրապատգամավորի նկատմամբ Ղարաբաղ այցելելու համար։
12:58
13 Հուլիսի 2017
Արցախում հուլիսի 19-ին նախագահ են ընտրելու, թեկնածուները երկուսն են
Արցախի նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին:
18:49
12 Հուլիսի 2017
ԱՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը
Սենոր Հասրաթյանը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։
10:49
12 Հուլիսի 2017
Ի՞նչ են առաջարկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործանախարարների հաջորդ հանդիպումն անցկացնել այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում՝
17:57
11 Հուլիսի 2017
Նալբանդյանն ու Լավրովը ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր են քննարկել
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։
22:27
10 Հուլիսի 2017
20–ամյա զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից
Հակառակորդի արձակաց կրակոցից ՊԲ 20–ամյա զինծառայող է մահացել։