481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը նախկինի պես կողմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում. պաշտպանության նախարար
12:02
24 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ղեկավարությունը նախկինի պես կողմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Եթե չլիներ այդ խմբի գործունեությունը, ապա հրադադարը չէր պահպանվի 1994թ.–ից մինչ օրս։ Հարկավոր է շարունակել բանակցային գործընթացն այդ ձևաչափում, առավել ևս, որ ընթացքի մեջ կան փաստաթղթեր, որոնց շուրջ արդեն որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել», – ասել է Օհանյանը «Արմենիա» հեռուստաալիքի եթերում։

Նրա խոսքով` չնայած շփման գծում գրանցված խախտումներին, իրավիճակը գտնվում է հայկական կողմի և Ղարաբաղի Պաշտպանության բանակի վերահսկողության տակ։

«Բանակցային գործընթացը պետք է շարունակվի, քանի որ խնդրի լուծման տանող երկխոսությունը հնարավոր է միայն խաղաղ պայմաններում։ Հայաստանի և ԼՂՀ–ի հետ չի կարելի ուժով խոսել», – ասել է նա։

Օհանյանը նշեց, որ ԵԱՀԿ ԽՄ համանախագահ–երկրները պետք է մտածեն խնդրի լուծման հարցում քաղաքական ռեսուրսի ավելացման մասին։

«Կարծում եմ, որ ուղղաթիռի հետ կապված միջադեպը ծրագրված էր։ Դրա նպատակն էր սրել իրավիճակը, ինչպես նաև թույլ չտալ, որպեսզի զորավարժություններն անցնեն` ըստ նախատեսված պլանի։ Այս հիսթերիան, որը բարձրացավ ուղղաթիռի խոցումից հետո, Ադրբեջանին հնարավորություն տվեց միջազգային ասպարեզում ևս մեկ անգամ ներկայացնել սեփական նպատակները, ինչը հակասում է Հայաստանի նպատակներին և գործողություններին», – կարծում է պաշտպանության նախարարը։

ԼՂՀ ՊՆ–ն նոյեմբերի 12–ին տեղեկացրեց, որ ադրբեջանցի զինվորականները շփման գծում խոցել են Ղարաբաղի ՄԻ–24 ուղղաթիռը, որը ուսումնամարզական թռիչք էր իրականացնում, և ուղղաթիռի կախոցի վրա ոչ մի սպառազինություն չկար։ Շաբաթ օրը ԼՂՀ ՊՆ ԶՈւ–ի զինծառայողները հատուկ օպերացիայի ընթացքում տարհանել են ուղղաթիռի անձնակազմի անդամների մարմինները։ Հատուկ օպերացիայի ընթացքում ոչնչացվել է երկու ադրբեջանցի զինծառայող։ Ղարաբաղյան կողմից կորուստներ չկան։ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն այդ տեղեկատվությունը հերքում է։

Օհանյանի կարծիքով` սադրանքները, որոնք հանգեցնում են լարվածության ավելացմանը, կազմակերպվում են բանակցային գործընթացի վրա ազդելու և Հայաստանի ու Ղարաբաղի իշխանությունների վրա ճնշում գործադրելու նպատակով։ «Սակայն բոլոր այդ փորձերն արժանի պատասխան են ստանում», – ասել է Օհանյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:19
16 Հոկտեմբերի 2017
Բանակցություններում իրական առաջընթացի համար անհրաժեշտ է Արցախի անմիջական մասնակցությունը. ԱՀ ԱԳՆ
Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ Ժնևում այսօր կայացած Սարգսյան–Ալիև բանակցությունների համատեքստում։
18:53
16 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս
«Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս», – հայտարարել է ՀՀ նախագահը
18:31
06 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահը ՄԽ համանախագահների հետ քննարկել է Ալիևի հետ հերթական հանդիպմանը վերաբերող հարցեր
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին։
16:41
02 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն առաջին անգամ կայցելի Երևան և Բաքու
ԵԱՀԿ ՄԽ իամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու։
21:04
29 Սեպտեմբերի 2017
100 մլն դոլարի ներդրում՝ Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում
Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում նախատեսվում է 100 մլն դոլարի ներդրում կատարել:
16:34
29 Սեպտեմբերի 2017
Սիրիահայ վիրաբույժ Ջանի Հադդադն արժանացել է «Երախտագիտություն» մեդալի Արցախի նախագահի կողմից
Ջանի Հադդադը Արցախում կատարել է 350-ից ավել վիրահատություն:
19:40
28 Սեպտեմբերի 2017
ՊԲ զինվոր է մահացել հակառակորդի գնդակից
Այսօր ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից:
11:01
25 Սեպտեմբերի 2017
Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի ԱԳ նախարար
Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25–ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
20:48
22 Սեպտեմբերի 2017
Թուրքիայից Արցախ են ժամանել մի խումբ մտավորականներ. նրանց ընդունել է ԱԳ նախարարը
Թուրքիայից Արցախ ժամանած մտավորականներին ընդունել է ԱՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։
10:52
20 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. ՀՀ նախագահ
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
15:11
19 Սեպտեմբերի 2017
Վարչապետ. Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը
Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը: