487.98
-0.05
577.67
+5.94
8.09
-0.1
+13
Եղանակը Երևանում
Հայ
Արցախի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ
16:44
05 Նոյեմբերի 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին:

Հայտնի պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի Կոմկուսի ԿԿ նախկին առաջին քարտուղար և ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի անդամ (1990-1991 թթ.)  Վլադիմիր Մովսիսյանը մահացել է ութսունմեկ տարեկան հասակում։

Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, նախագահը հեռագրում նշել է. «Մեծագույն ցավով տեղեկացա հայ ժողովրդի արժանավոր զավակ, ականավոր պետական ու քաղաքական գործիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Մովսիսյանի մահվան մասին»։

Բակո Սահակյանը նշել է, որ անգնահատելի է Վլադիմիր Մովսիսյանի ավանդը հայրենի երկրի զարգացման ու բարգավաճման գործում: «Որպես փորձառու պետական ու քաղաքական գործիչ եւ արհեստավարժ մասնագետ` նա իր ողջ հմտությունները, գիտելիքներն ու փորձն անմնացորդ ծառայեցրել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կայացմանն ու զորացմանը` իր անունը հավերժ թողնելով մեր նորագույն պատմության մեջ»,– ասվում է ցավակցական հեռագրում:

Նախագահը Արցախի ժողովրդի, իշխանությունների և իր անունից ցավակցություն ու զորակցություն է հայտնել Վլադիմիր Մովսիսյանի ընտանիքին, նրա բոլոր հարազատներին ու մերձավորներին և արիություն ու ոգու կորով մաղթել»։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:38
16 Նոյեմբերի 2017
Բակո Սահակյանը կիսում է զինվորի առօրյան մարտական դիրքում (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանը կիսել է զինվորի առօրյան մարտական դիրքում` հանգիստ ծխելով շարքային զինվորների հետ։
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
18:05
04 Նոյեմբերի 2017
 Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ
Այսօր Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ։
16:55
03 Նոյեմբերի 2017
CNN Greece-ը ֆիլմ է նկարահանել Արցախի մասին (ՎԻԴԵՈ)
Ֆիլմում նշվում է նաև, որ Արցախը երկար տարիներ ապրում է պատերազմի և խաղաղության միջև:
10:23
02 Նոյեմբերի 2017
Էրդողանը մտադիր է քննարկել Պուտինի հետ ղարաբաղյան կարգավորման հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:38
28 Հոկտեմբերի 2017
Իրավիճակն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում եղել է լարված. ԱՀ ՊՆ
Իրավիճակն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված։
12:50
25 Հոկտեմբերի 2017
Արցախի ՊԲ հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական սադրանքի ապացույցները
Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
11:26
25 Հոկտեմբերի 2017
Հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
Ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ:
12:36
24 Հոկտեմբերի 2017
Ստեփանակերտ–Երևան նոր երթուղի է գործարկվում Վարդենիս-Մարտակերտ նորակառույց մայրուղով
Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղով կգործարկվի Ստեփանակերտ–Երևան նոր երթուղին։
11:09
24 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն հերթական դիտարկումը կանցկացնի Հադրութի հարավարևելյան ուղղությամբ
Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
19:11
23 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանական զինուժը կրկին կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ
Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: