478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Արցախի առողջապահության նախարարը Էբոլա վիրուսի ներթափանցումը կանխելու վերաբերյալ հրաման է ստորագրել
15:01
24 Հոկտեմբերի 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հրաման է ստորագրել էբոլա վիրուսի` ԼՂ Հանրապետություն հիվանդության ներթափանցումը և ազգաբնակչության շրջանում տարածումը կանխելու նպատակով, հայտնում է Առողջապահության նախարարության կայքը։ 

Հրամանի համաձայն, տրվել են համապատասխան հանձնարարականներ նախարարության և համակարգի, մասնավորապես շտապ բժշկական օգնության, ինֆեկցիոն, համաճարակաբանության և հիգիենայի ծառայությունների պատասխանատու անձանց` անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու համար:

ԼՂՀ բնակչության, ինչպես նաև Արցախ ժամանողների և մեկնողների շրջանում բժշկահիգիենիկ գիտելիքներ տարածելու և իրազեկելու նպատակով արդեն պատրաստ են համապատասխան մեթոդական նյութերի նմուշներ։

«Նախատեսվում են նաև սեմինար դասընթացներ՝ ինչպես բուժաշխատողների, այնպես էլ զբոսաշրջության գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների համար»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Առողջապահության նախարարությունը ավելի սերտ կհամագործակցի գյուղատնտեսության նախարարության հետ՝ վայրի կենդանիների հանրապետություն ներկրման սահմանափակումների առնչությամբ:
  
«Ստեփանակերտում և շրջաններում կիրականացվեն արագ արձագանքման թիմերի ուսուցողական դասընթացներ: Թիմերը կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու համար ապահովված են անհատական պաշտպանիչ միջոցներով»,– ասվում է հաղորդագրության մեջ։

ԼՂՀ առողջապահության նախարարությունը նշում է, որ հանրապետության բժշկական կազմակերպություններում առկա են արհեստական շնչառական ապարատների, դեղորայքային (ջերմիջեցնողներ, արյունահոսությունը կանխող պատրաստուկներ), անհատական պաշտպանիչ արտահագուստի պահուստային պաշարներ:
«ԼՂՀ առողջապահության նախարարության պաշտոնաթերթի և էլեկտրոնային կայքի միջոցով մշտապես կտրամադրվեն տեղեկություններ էբոլա վիրուսով հարուցված հիվանդության հիմնական կլինիկական ախտանշանների, վարակվելու ռիսկի, տարածման մեխանիզմների և գործոնների, կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ»,– ասվում է հաղորդագրության մեջ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:20
14 Օգոստոսի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։
15:42
14 Օգոստոսի 2017
Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա
Իսրայելի ՊՆ–ն հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ
15:30
09 Օգոստոսի 2017
Դիտարկում` Ասկերանի շրջանի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:  
12:15
31 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)
«Հակահարձակման ընթացքում մենք  կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին»,–ասել է Լևոն Մնացականանը։    
17:47
28 Հուլիսի 2017
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։