483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+14
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահն այցելել է Բրյուսել
14:23
15 Հոկտեմբերի 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 14-ին մեկնարկել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի աշխատանքային այցը Բրյուսել, հայտնում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից։

Նույն օրն Արցախի խորհրդարանի ղեկավարն Եվրոպական խորհրդարանում մասնակցել է Աննա Աստվածատրյան-Տուրկոտի «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» գրքի շնորհանդեսին, որը կազմակերպվել էր Եվրոպայի հայ դատի գրասենյակի կողմից:

Միջոցառմանը, որին մասնակցում էին Եվրոպական խորհրդարանի անդամներ, Բելգիայի հայ համայնքի և Բրյուսելում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ելույթ են ունեցել Բելգիայի Թագավորությունում և Եվրամիությունում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և Եվրախորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսը։ Այնուհետև, 1988-1991թթ. Ադրբեջանի հայաշատ քաղաքներում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին նվիրված իր գրքի ստեղծման պատմության մասին ներկաներին է պատմել հեղինակը՝ Աննա Աստվածատրյան-Տուրկոտը։

Օրվա երկրորդ կեսին Եվրախորհրդարանում ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավորներ Ջորդի Սեբաստիայի և Էռնեստ Մարագալի հետ (Եվրոպայի Ազատ դաշինք, «Կանաչներ» խմբակցություն)։ Քննարկվել են երկուստեք հետաքրքրություններ ներկայացնող հարցեր, Արցախի քաղաքական համակարգի զարգացման, միջազգային խորհրդարանական կապերին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին առնչվող հարցեր։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:14
29 Մարտի 2017
Գիշերը հակառակորդը շփման գծում արձակել է ավելի քան 580 կրակոց
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 580 կրակոց:
18:14
28 Մարտի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Երեքշաբթի հակառակորդի արձակած կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող:
10:12
28 Մարտի 2017
Գիշերը հակառակորդը կրակ է արձակել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ:
10:25
27 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 340 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:02
26 Մարտի 2017
Սարգսյան. Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր եղել է ՊԲ զորամասերից մեկում:
10:40
25 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց:
10:30
24 Մարտի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը հրաձգային զինատեսակներից
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ: