485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+5
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ-ի և Հայաստանի նախագահները մասնակցել են ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին
16:49
02 Սեպտեմբերի 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը երեքշաբթի մասնակցել են ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Հայկական երկու պետությունների ղեկավարներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների, Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին:

Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Սփյուռքից և հյուրեր արտերկրից:

1991 թ.-ի սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը համաժողովրդական կամքի արտահայտության հիման վրա ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հռչակագիրը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության  և Շահումյանի շրջանի ողջ տարածքում։  

Ղարաբաղի ամբողջական ինքնավարությունն ամրագրվեց 1991 թ.-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեի ժամանակ, որի ընթացքում հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Այսօր ԼՂՀ-ն ժամանակակից, դինամիկ զարգացող, ժողովրդավարական պետություն է, որն ապահովում  է իր քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը։ Ղարաբաղի պաշտպանության բանակը տարածաշրջանում ամենամարտունակներից մեկն է։

Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի վիճարկվում միջազգային հարության կողմից, և խնդրի կարգավորման սկզբունքներից մեկն է։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:20
08 Դեկտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև երկխոսությունը դեռ չի հանգեցնում լուրջ առաջընթացի. Լավրով
Նրա խոսքով, սա հեշտ հարց չէ, սակայն նրանք կշարունակեն զբաղվել դրանով։
13:45
06 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ առաքելության դիտարկումն Արցախի և Ադրբեջանի սահմանում անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
12:18
05 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն պլանային դիտարկում է անցկացվելու շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
11:00
03 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր սահմանն ու հայրենիքը (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն Արցախ կատարած այցի շրջանակում մասնակցել է զորավարժությունների։
21:05
01 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այցելել է Արցախ (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այսօր այցելել է Արցախ։
10:36
22 Նոյեմբերի 2017
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է, նրա վիճակը ծանր է։
14:47
21 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է դեկտեմբերին Սարգսյան–Ալիև հանդիպման հնարավորությունը
Նախարարը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ քննարկումները վաղուց են ընթանում:
13:49
21 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահների առաջարկների ամբողջական փաթեթը մնում է անփոփոխ. Լավրով
Նա դրական բնութագրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գնահատականները Ժնևում կայացած վերջին հանդիպման մասին։
15:35
18 Նոյեմբերի 2017
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է օպերատիվ իրադրությունը սահմանագծում
Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է:
12:38
16 Նոյեմբերի 2017
Բակո Սահակյանը կիսում է զինվորի առօրյան մարտական դիրքում (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանը կիսել է զինվորի առօրյան մարտական դիրքում` հանգիստ ծխելով շարքային զինվորների հետ։
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու: