484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+9
Եղանակը Երևանում
Հայ
Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ռաուլ Խաջիմբային` Աբխազիայի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ
17:48
26 Օգոստոսի 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռաուլ Խաջիմբային` Աբխազիայի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ:

«Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու եւ Աբխազիայի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Ձեզ գիտեն որպես փորձառու քաղաքական գործչի, ով էական ավանդ է ունեցել աբխազական անկախ պետականության կայացման գործում: Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ Աբխազիայի Հանրապետությունը դինամիկ կզարգանա ու կզորանա»,– ասված է Բակո Սահակյանի ուղերձում:

Նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում կարևորում են Աբխազիայի հետ կապերի ամրապնդումը և հույս է հայտնել, որ Խաջիմբայի նախագահության տարիներին երկու երկրների միջև փոխհարաբերությունները կհասնեն որակական նոր մակարդակի:

«Ընդունեք մեկ անգամ եւս իմ ջերմ շնորհավորանքներն այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ հաջողության բարեմաղթանքները Ձեր բոլոր ձեռնարկումներում` հանուն եղբայրական Աբխազիայի խաղաղության ու բարգավաճման»,–եզրափակել է Արցախի նախագահը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:39
26 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
19:26
25 Ապրիլի 2017
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել։
10:32
25 Ապրիլի 2017
Հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է զոհվել
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին ՊԲ զինծառայող է մահացել:
16:01
24 Ապրիլի 2017
The Independent–ի լրագրողը կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»
Բաքուն բրիտանական The Independent–ի լրագրողին կներառի «սև ցուցակում»։
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ:
19:39
18 Ապրիլի 2017
Արցախում 20–ամյա զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է
Արցախում նախօրեին 20–ամյա զինծառայող է վիրավորվել։
10:26
18 Ապրիլի 2017
Հակառակորդը դիպուկահար հրացաններ է կիրառել շփման գծում
Ապրիլի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
11:24
17 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է շուրջ 240 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։

10:40
15 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈւ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
Հակառակորդը,տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց