486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ալիևը թերագնահատել է Ռուսաստանի` դաշնակիցներին պաշտպանելու պատրաստակամությունը. փորձագետ
13:39
15 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության շփման գծում վերջին սրման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թերագնահատել է Ռուսաստանի` դաշնակիցներին պաշտպանելու պատրաստակամությունը, կարծում է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեևը։

Հուլիսի վերջին – օգոստոսի սկզբին ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է շփման գծում։ Դիվերսիոն գործողությունների և ղարաբաղյան դիրքերի վրա հարձակումների հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել են ավելի քան 25 ադրբեջանցի զինծառայողներ և ԼՂՀ պաշտպանության բանակի վեց զինծառայողներ:

Եվսեևի կարծիքով, ադրբեջանական կողմը հույս ուներ, որ Ռուսաստանը չափազանց կենտրոնացած է ուկրաինական ճգնաժամի վրա և չի արձագանքի այլ տարածաշրջանների բարդ իրավիճակներին, և որ Արևմուտքն օժանդակություն կցուցաբերի։

«Կարծում եմ, որ նախագահ Իլհամ Ալիևը նույն սխալն է գործել, ինչը նախկինում արել են Միխայիլ Սահակաշվիլին և Պյոտր Պորոշենկոն։ Նրանք բոլորը կարծում էին, որ ԱՄՆ–ն կգա և կպաշտպանի իրենց ամեն ինչից` արտաքին թշնամուց, բոլոր խնդիրներից։ Նրանք գերագնահատում էին ԱՄՆ–ի դերը»,– «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Եվսեևը։

Նա ավելացրեց, որ եթե որևէ մեկը կասկածում է, որ Ռուսաստանը կարող է պաշտպանել իր դաշնակիցներին, եթե նույնիսկ նա ներքաշված է ուկրաինական ճգնաժամում, ապա քաղաքականապես կարճատես է և չի կարող անաչառ գնահատել իրավիճակը։

«Եթե այն ճգնաժամը, որը եղել է ԼՂՀ սահմաններում, շարունակեր խորանալ, ապա Ռուսաստանն անտարբեր չէր մնա դրա նկատմամբ»,– ընդգծեց Եվսեևը։

Փորձագետի կարծիքով` Սոչիում երեք նախագահների հանդիպումից հետո առաջիկայում սադրանքներ չեն լինի, բայց լարվածությունը նվազեցնելու համար պետք է հետ տանել դիպուկահարներին և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումն անցկացվել է օգոստոսի 10–ին Սոչիում, որի ընթացքում ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ կապված հարցեր են քննարկվել։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:57
27 Փետրվարի 2017
Սերժ Սարգսյան. ելակետային է Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը
Արցախյան խնդրի լուծման հարցում ելակետային է Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը:
18:14
27 Փետրվարի 2017
Ադրբեջանցի գրոհայինների դիակները դուրս են բերվել չեզոք գոտուց
Երկուշաբթի ժամը 17:00-ի սահմաններում ավարտվեց չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակների տարհանման գործընթացը:
12:39
27 Փետրվարի 2017
ԱՀ ՊՆ. ադրբեջանցիների դիակների տարհանման գործընթացը չի իրականացվել ադրբեջանական կողմի մեղքով
Երեկ ադրբեջանցիների դիակների տարհանման գործընթացը չի իրականացվել ոչ թե արցախյան, այլ ադրբեջանական կողմի մեղքով։
10:53
27 Փետրվարի 2017
Իրադրությունը շփման գծում. հակառակորդը կիրառել է ականանետեր` արձակելով շուրջ 1150 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների։

10:37
26 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում կրակել է հաուբիցից, հրանոթներից, ականանետերից և նռնականետերից
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
19:19
25 Փետրվարի 2017
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է Մարտունու վրա կատարած հարձակման տեսագրությունը և հակառակորդի զոհերի անունները
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է Մարտունու վրա կատարած հարձակման տեսանյութը:
17:07
25 Փետրվարի 2017
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում հրապարակել է ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը:

13:31
25 Փետրվարի 2017
Հայկական կողմը խոստացել է ներկայացնել ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը
Հայկական կողմն ունի գիշերն իրականացված ադրբեջանական ագրեսիայի վկայության տեսագրությունը:
11:48
25 Փետրվարի 2017
Ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է տարածում՝ խոսելով հայկական կողմի «հարձակումների» մասին
Արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լարում էր իրավիճակը շփման գծում:
10:45
25 Փետրվարի 2017
ԱՀ ՊՆ.Շփման գծում նկատվում է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժ
Հակառակորդը գիշերը հարձակման փորձ է նախաձեռնել շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով
18:45
24 Փետրվարի 2017
ԱՀ ՊՆ. հակառակորդը հրետակոծել է Թալիշը
Թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական հենակետերը, այլև Թալիշ բնակավայրը։
10:43
24 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և ՁՀՆ-7 տիպի նռնականետ
Փետրվարի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ