484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանն օգտվում է Արևմուտքի և ՌԴ–ի հակամարտությունից` սրելով իրավիճակն առաջնային գծում. փորձագետ
17:29
31 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանն օգտվում է Արևմուտքի և ՌԴ–ի՝ Ուկրաինայի պատճառով ծագած հակամարտությունից` ագրեսիվ գործողություններ կատարելով հայ և ադրբեջանական ուժերի շփման գծում, կարծում է քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը։

Ըստ նրա, Ադրբեջանում լավ հասկացել են, որ Հարավային Կովկասում խաղաղությանը նպաստող երկու գործոններից մեկը` արտաքինը, բավականին թույլ է, և այժմ գործնականորեն չի գործում ուկրաինական ճգնաժամի ու ռուս–ամերիկյան հարաբերությունների սրման պատճառով, ինչը թույլ է տալիս բավականին ազատ գործել և հանում է պատասխանատվության հետ կապված հարցը։

«Ադրբեջանը վստահ է, որ, պահպանելով տարածաշրջանի լարվածությունը, այն կարող է հետագայում ավելի թանկ «վաճառել» խաղաղության հեռանկարն արտաքին գործընկերոջը, լինի դա Ռուսաստանը կամ ԱՄՆ–ն»,– հինգշաբթի ասաց Մելիք–Շահնազարյանը։

Նա ավելացրեղ, որ միայն ուկրաինական ճգնաժամի ավարտից հետո պարզ կդառնա, թե այդ երկու աշխարհաքաղաքական ուժերից որն առաջատար դեր կխաղա Հարավային Կովկասում։

Քաղաքագետը նշեց նաև, որ ադրբեջանական կողմի ագրեսիվ վարքի համար նպաստավոր գործոնն է նաև այն, որ միջնորդներն ու միջազգային կառույցները չեն մատնանշում շփման գծում միջադեպերի կոնկրետ մեղավորին` իրենց հայտարարություններում դիմելով հակամարտության բոլոր կողմերին։

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:40
29 Ապրիլի 2017
Գիշերը ադրբեջանական զինուժը կիրառել է ականանետ և նռնականետ
Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ և հաստոցավոր ավտոմատ նռնականետ:
12:10
28 Ապրիլի 2017
Հակառակորդի արձակած կրակից 19–ամյա զինծառայող է մահացել
Այսօր առավոտյան 19–ամյա զինծառայող է մահացել հակառակորդի արձակած կրակից։
11:09
28 Ապրիլի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 35 անգամ
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ:
10:05
27 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈՒ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց:
10:39
26 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
19:26
25 Ապրիլի 2017
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել։
10:32
25 Ապրիլի 2017
Հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է զոհվել
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին ՊԲ զինծառայող է մահացել:
16:01
24 Ապրիլի 2017
The Independent–ի լրագրողը կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»
Բաքուն բրիտանական The Independent–ի լրագրողին կներառի «սև ցուցակում»։
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ: