480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+20
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է առաջնահերթություն լինի ԵԱՀԿ-ի համար. Ուորլիք
11:46
24 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է առաջնահերթություն լինի ԵԱՀԿ-ի համար, կարծում է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Ես հիշեցրել եմ ԵԱՀԿ նախագահներին, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը պետք է առաջնահերթություն լինի անգամ գլոբալ խնդիրների առկայության դեպքում», - գրել է Ուորլիքը Twitter սոցցանցի իր էջում:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:01
23 Հունիսի 2017
Արցախից Հայաստան իրականացված ուղերթերն ավելացել են
Արցախից Հայաստան իրականացվող երթերի թիվը 2017թ. առաջին եռամսյակում ավելացել է։
19:34
22 Հունիսի 2017
Հակառակորդի դիվերսիոն փորձը կանխվել է. նա ունի զոհեր (ՖՈՏՈ)
Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել շփման գծում։

14:59
22 Հունիսի 2017
Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ–ի օրակարգում
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ արտացոլված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը:
13:02
22 Հունիսի 2017
Ադրբեջանի ՊՆ–ն «հայկական անօդաչու սարքի խոցման» մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Ադրբեջանը նաև հայտարարել է, որ «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»։
11:33
22 Հունիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Թալիշ գյուղի մոտ
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
18:38
21 Հունիսի 2017
Ղարաբաղում իրավիճակի սրման հավանականությունը կավելանա F-1 մրցարշավի ժամանակ
Հասարակական դժգոհության ժամանակ Ադրբեջանը սկսում է ավելացնել լարվածությունը շփման գծում։
17:08
21 Հունիսի 2017
Ադրբեջանագետը նշել է Ղարաբաղում իրավիճակի հնարավոր սրման պատճառը
Իր վերջին գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի պատրաստվում հրաժարվել ցանկացած պահի սահմաններին լարվածություն ստեղծելու հնարավորությունից:
11:51
21 Հունիսի 2017
ԱՀ ՊՆ-ն պարզաբանել է «դիվերսիայի և գերիների» հետ կապված իրավիճակը
Ադրբեջանն հերթական ապատեղեկատվություն է տարածել:
11:55
20 Հունիսի 2017
Արցախն առաջ կանցնի Ադրբեջանից «սև ոսկու» արտադրությամբ (ՎԻԴԵՈ)
Արցախը սև խավիար կարտադրի և կարտահանի։
14:34
18 Հունիսի 2017
Օդային փառատոն՝ Ստեփանակերտում (ՖՈՏՈ)
Հունիսի 17-ին երեկոյան Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է օդային փառատոն:
12:53
17 Հունիսի 2017
20-ամյա ևս մեկ զինվոր է զոհվել հակառակորդի գնդակից. Արցախն անհամարժեք պատասխան է խոստանում
Շաբաթ առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի:
22:46
16 Հունիսի 2017
Հակառակորդի կրակից զոհվել են երեք 20–ամյա զինծառայողներ. ԱՀ ՊԲ
Այսօր հակառակորդի կրակից ԼՂՀ ՊԲ երեք զինծառայող է զոհվել։