484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիք չկա. փորձագետ
13:42
19 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիք այս պահին չկա, կարծում է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը:

«Թեև Ադրբեջանը տասնյակ միլիարդավոր դոլարներ է ծախսում իր սպառազինության վրա, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ կողմերի ուժերի հավասարակշռությունը չի խախտվում», - հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մինասյանը

Նրա խոսքով՝ հավասարակշռության պահպանմանը նպաստում է Ռուսաստանը, քանի որ այդ գերտերության համար ձեռնտու չէ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը:

«Պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի ընտրել իր առևտրային և էներգետիկ գործընկեր Ադրբեջանի և Հայաստանի միջև, որը երկրի ռազմավարական գործընկերն է և որի առաջ Ռուսաստանը որոշակի պարտավորություններ ունի», - պարզաբանեց փորձագետը:

Մինասյանը նաև նշեց, որ չնայած Ռուսաստանի և Արևմուտքի միջև գոյություն ունեցող տարաձայնություններին, տարածաշրջանում խաղաղության պահպանման հարցում կողմերը համամիտ են:

 «Ռուսաստանն ու Արևմուտքը, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խումբը, ցանկանում են պահպանել խաղաղ բանակցությունների ձևաչափը և ռազմական գործողությունների վերսկսում չեն ցանկանում», - պարզաբանեց Մինասյանը:

Նա ավելացրեց, որ չնայած հակամարտության գոտում պատերազմի վերսկսման հավանականության բացակայությանը, հայ-ադրբեջանական սահմանի վրա պարբերական գնդակոծություններն, ամեն դեպքում, կշարունակվեն:

 «Ցավոք, դա, կարելի է ասել, այն գինն է, որը հայկական և ադրբեջանական կողմերը վճարում են մասշտաբային ռազմական գործողությունների վերսկսում թույլ չտալու համար», - կարծում է փորձագետը:

Նա նաև կարևորեց ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի դերը՝ ընդգծելով, որ չնայած ՄԽ-ն չի կարողանում լուծել հակամարտությունը, այնուամենայնիվ, այդ ձևաչափն առավել ընդունելի է խաղաղ բանակցությունների շարունակության համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:20
08 Դեկտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև երկխոսությունը դեռ չի հանգեցնում լուրջ առաջընթացի. Լավրով
Նրա խոսքով, սա հեշտ հարց չէ, սակայն նրանք կշարունակեն զբաղվել դրանով։
13:45
06 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ առաքելության դիտարկումն Արցախի և Ադրբեջանի սահմանում անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
12:18
05 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն պլանային դիտարկում է անցկացվելու շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
11:00
03 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր սահմանն ու հայրենիքը (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն Արցախ կատարած այցի շրջանակում մասնակցել է զորավարժությունների։
21:05
01 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այցելել է Արցախ (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այսօր այցելել է Արցախ։
10:36
22 Նոյեմբերի 2017
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է, նրա վիճակը ծանր է։
14:47
21 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է դեկտեմբերին Սարգսյան–Ալիև հանդիպման հնարավորությունը
Նախարարը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ քննարկումները վաղուց են ընթանում:
13:49
21 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահների առաջարկների ամբողջական փաթեթը մնում է անփոփոխ. Լավրով
Նա դրական բնութագրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գնահատականները Ժնևում կայացած վերջին հանդիպման մասին։
15:35
18 Նոյեմբերի 2017
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է օպերատիվ իրադրությունը սահմանագծում
Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է:
12:38
16 Նոյեմբերի 2017
Բակո Սահակյանը կիսում է զինվորի առօրյան մարտական դիրքում (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանը կիսել է զինվորի առօրյան մարտական դիրքում` հանգիստ ծխելով շարքային զինվորների հետ։
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու: