484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ ԱԺ խոսնակը բարոնուհի Քերոլայն Քոքսին պարգևատրել է Ղարաբաղյան շարժման 25-ամյակը խորհրդանշող հուշամեդալով
11:18
29 Մայիսի 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, «ՀԱՐԹ» մարդասիրական օգնության հիմնադրամի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրա հետ ճանաչողական այցով Արցախ ժամանած մի խումբ հասարակական գործիչների, հաղորդում է ԼՂՀ խորհրդարանի մամուլի ծառայությունը։

ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել պատվիրակության այցի առթիվ։ Նշելով, որ դա բարոնուհի Քոքսի թվով 81-րդ այցն է, ԱԺ նախագահն ընդգծել է, որ Արցախի մեծ բարեկամի յուրաքանչյուր այց ինքնին իրադարձային է և անչափ ուրախալի, որն ամեն անգամ լավատեսության լիցք է հաղորդում Արցախի ժողովրդին։

«Տիկին Քոքսը ոչ միայն ականատեսն է, այլև անմիջական մասնակիցը քսանհինգ տարվա մեր ձեռքբերումների»,-նշել է Աշոտ Ղուլյանը։

Բարոնուհի Քոքսն իր հերթին հավաստիացրել է, որ «Լեռնային Ղարաբաղն իր համար վաղուց ի վեր հարազատ երկիր է, ուստի և օգտագործում է յուրաքանչյուր հարմար առիթ արցախցի իր հարազատների հետ հանդիպելու համար»։

«Դժվար է առաջին այցից հետո չսիրահարվել ձեր գեղատեսիր երկրին ու հերոսական ժողովրդին  և չցանկանալ նորից անպայման լինել այստեղ»,-նշել է բարոնուհին։

ԱԺ նախագահը հյուրերի խնդրանքով պատասխանել է մի շարք հարցերի, որոնք վերաբերել են ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, շփման գծում տիրող իրավիճակին և խորհրդարանական դիվանագիտությանը։ Զրույցի ընթացքում քննարկվել են նաև մարդասիրական աջակցության խնդիրներ։

Հանդիպման ավարտին խորհրդարանի նախագահը բարոնուհի Քերոլայն Քոքսին պարգևատրել է Ղարաբաղյան շարժման՝ արցախահայության ազգային-ազատագրական պայքարի 25-ամյակը խորհրդանշող  հոբելյանական հուշամեդալով։

Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, «Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Վարդան Թադևոսյանը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ:
19:39
18 Ապրիլի 2017
Արցախում 20–ամյա զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է
Արցախում նախօրեին 20–ամյա զինծառայող է վիրավորվել։
10:26
18 Ապրիլի 2017
Հակառակորդը դիպուկահար հրացաններ է կիրառել շփման գծում
Ապրիլի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
11:24
17 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է շուրջ 240 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։

10:40
15 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈւ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
Հակառակորդը,տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
11:18
14 Ապրիլի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետ և հակատանկային նռնականետ
Ապրիլի 13-ին և լույս 14-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր զինատեսակներից։
10:15
13 Ապրիլի 2017
Արցախում հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 300 կրակոց
Ապրիլի 12-ին և լույս 13-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ
17:56
12 Ապրիլի 2017
Գոյություն ունի մի պայման, որի դեպքում Հայաստանը պետք է ճանաչի Արցախը
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը նշել է այն պայմանը, որի դեպքում Հայաստանը պետք է ճանաչի Արցախը։
10:25
12 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 400 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։