486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Արցախցի երիտասարդները բողոքի ցույց են անցկացրել Ստեփանակերտում
17:21
19 Մայիսի 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Արցախցի երիտասարդները  նախօրեին Ստեփանակերտում բողոքի ցույց են անցկացրել։ Նրանք բողոքել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության դեմ, հայտնում է ԼՂՀ մայրաքաղաքում «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։

Մայիսի 7–ին ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վեց առաջարկություն է շարադրել, որոնց թվում` Ղարաբաղի անցումային կարգավիճակը և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի շուրջ տարածքների փոխանցումը, որոնք նա «օկուպացված» է անվանել։ 

Հանրահավաքի ժամանակ ընդունվել է դիմում, որում, մասնավորապես, ներկայացվել է Արցախի երիտասարդության դիրքորոշումն ադրբեջանա–ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։

Փաստաթղթում ասվում է, որ հակամարտության կողմերն Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն են։

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է բանակցային գործընթացում միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիակատար և անմիջական մասնակցության դեպքում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի լիազորել ոչ ոքի իր փոխարեն որոշումներ ընդունելու` լինի դա կարգավիճակի, կամ այլ հարց»,– նշվում է ուղերձում։

Փաստաթղթում ընդգծվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններն անձեռնմխելի են։ «Հայկական Արցախի հազարամյա պատմության մեջ ԼեռնայինՂարաբաղիինքնավարմարզն էր միջանկյալ կարգավիճակ, որը ոչ միայն չապահովեց արցախահայության անվտանգությունը, այլև հանգեցրեց Արցախի պատմական տարածքի մասնատման և հայաթափման»,–  ասվում է փաստաթղթում։
 
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ոչ միայն տարածք չունի «վերադարձնելու» որևէ պետության, այլև պահանջատեր է Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող իր տարածքների: Ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը չի կարող հիմնված լինել Ադրբեջանի կամ որևէ մեկի կողմից Միջազգային սկզբունքների կամայական մեկնաբանության վրա»,– նշվում է հայտարարությունում։
 
Փաստաթղթում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ստեղծվել է ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով միջազգային իրավունքի բոլոր նորմերի պահպանմամբ։ «Հետևաբար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեկուսացման ցանկացած փորձ միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»,– ասվում է դիմումի մեջ։

«Փախստականներին և ներքին տեղահանվածներին վերաբերող բոլոր հարցերը պետք է կարգավորվեն փոխադարձության հիմունքներով ՝ ԼՂՀ վերջնական կարգավիճակի միջազգային ճանաչումից հետո միայն։   Բուդապեշտում քնած հայ սպային կացնահարելու ադրբեջանցու վայրենի հանցագործությունը արտոնելուց հետո անվտանգության միջազգային երաշխիքների մասին ցանկացած խոստում խաբեություն է: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի 20 տարիներին խաղաղությունը պահպանվել է բացառապես ուժերի հավասարակշռության շնորհիվ: Հետևապես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի անվտանգության միակ երաշխավորը ԼՂՀ պաշտպանության բանակն է »,– ասվում է դիմումի մեջ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ:
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում:
11:35
16 Հունվարի 2017
Մահացել է հակառակորդի գնդակից վիրավորված հայ զինծառայողը
2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է նախօրեին Երևանի Կենտրոնական հոսպիտալում:
10:42
16 Հունվարի 2017
Արցախի ՊԲ–ն խիստ գործողությունների կդիմի առաջնագծում լարվածության սրման դեպքում
Արցախի պաշտպանության բանակն ավելի խիստ գործողությունների կդիմի, եթե հակառակորդն առաջնագծում շարունակի լարել իրավիճակը:
12:17
14 Հունվարի 2017
Ղարաբաղի ընտանիքները «Տաշիր» հիմնադրամից 4 հազարական դոլար կստանան չորրորդ երեխայի համար
Հունվարի 20-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 4000-ական դոլար է հատկացնելու 2016թ.-ի ընթացքում Արցախի ընտանիքներում ծնված չորրորդ երեխաներին:
10:40
14 Հունվարի 2017
Գիշերը հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց: