484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+12
Եղանակը Երևանում
Հայ
«The HALO Trust»–ի` Լեռնային Ղարաբաղի ծրագրի ղեկավարը պարգևատրվել է վարչապետի հուշամեդալով
16:16
14 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/.  ԼՂՀ վարչապետի որոշմամբ «Հելո թրաստ» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության Լեռնային Ղարաբաղի ծրագրի ղեկավար Նիկ Սմարտը պարգևատրվել է վարչապետի հուշամեդալով` Արցախում իր առաքելության ավարտի կապակցությամբ:

Ինչպես հայտնում են ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից, ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Դադայանը և տարածքային կառավարման և վերաբնակեցման վարչության պետ Ժիրայր Միրզոյանը հուշամեդալը Նիկ Սմարտին են հանձնել կազմակերպության անձնակազմի հետ նրա հրաժեշտի հանդիպման ժամանակ:

Վարչապետի անունից շնորհակալություն հայտնելով Նիկ Սմարտին և նրա ղեկավարած կառույցին` աշխատակազմի ներկայացուցիչները կարևորել են բրիտանական կազմակերպության կողմից Արցախում տարածքների ականազերծման աշխատանքների նշանակությունը` ոչ միայն բնակչության անվտանգության ու ազատ տեղաշարժի ապահովման համար, այլ նաև այդ տարածքներին տնտեսական ակտիվության հնարավորություն տրվելու տեսանկյունից:

Նրանք հույս են հայտնել, որ կառավարության և «Հելո տրաստ» կազմակերպության միջև համագործակցությունը այսուհետ ևս կլինի արդյունավետ և կշարունակվի ձևավորված դրական ավանդույթների համաձայն: Հրաժեշտի խոսքում Նիկ Սմարտը նշել է, որ պարգևն ընդունում է ողջ անձնակազմի կողմից և շնորհակալություն է հայտնել կառավարությանը, դոնորներին և անձամբ վարչապետին` արդյունավետ համագործակցության և մշտական աջակցություն ցուցաբերելու համար: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:05
27 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈՒ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց:
10:39
26 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
19:26
25 Ապրիլի 2017
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել։
10:32
25 Ապրիլի 2017
Հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է զոհվել
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին ՊԲ զինծառայող է մահացել:
16:01
24 Ապրիլի 2017
The Independent–ի լրագրողը կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»
Բաքուն բրիտանական The Independent–ի լրագրողին կներառի «սև ցուցակում»։
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ:
19:39
18 Ապրիլի 2017
Արցախում 20–ամյա զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է
Արցախում նախօրեին 20–ամյա զինծառայող է վիրավորվել։
10:26
18 Ապրիլի 2017
Հակառակորդը դիպուկահար հրացաններ է կիրառել շփման գծում
Ապրիլի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
11:24
17 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է շուրջ 240 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։