478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+31
Եղանակը Երևանում
Հայ
Արցախում Մատենադարան ինստիտուտ-թանգարան կբացվի
13:52
18 Մարտի 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 17-ին ընդունել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանին և ճարտարապետ Արթուր Մեսչյանին:

Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում Մատենադարանի հիմնադրման եւ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման հետ կապված հարցեր:

Նախագահ Սահակյանը կարևորել է Մատենադարան ինստիտուտ-թանգարանի աջակցությունն Արցախում համանման ինստիտուտի ստեղծման գործում՝ նշելով, որ այն մեծապես կնպաստի պատմական արժեքների պահպանմանը եւ հայրենի ժողովրդի պատմության մասնագիտական ուսումնասիրմանը:

Ճարտարապետ Արթուր Մեսչյանը նախագահին է ներկայացրել Ստեփանակերտի  դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման նախագիծը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախի մայր թատրոնը, լինելով մեր հանրապետության  մշակութային կարեւորագույն օջախներից մեկը, պետք է ունենա ժամանակակից չափանիշներին համապատասխանող շենքային պայմաններ, և այս համատեքստում կարեւորել Հայաստանի առաջատար ճարտարապետների հետ համագործակցությունը՝ այն համարելով նախատեսված աշխատանքների հաջող իրականացման նախադրյալներից մեկը:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:47
19 Օգոստոսի 2017
Հակառակորդը շաբաթվա ընթացքում շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը
Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է շաբաթվա ընթացքում արցախաադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:
16:20
14 Օգոստոսի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։
15:42
14 Օգոստոսի 2017
Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա
Իսրայելի ՊՆ–ն հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ
15:30
09 Օգոստոսի 2017
Դիտարկում` Ասկերանի շրջանի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:  
12:15
31 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)
«Հակահարձակման ընթացքում մենք  կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին»,–ասել է Լևոն Մնացականանը։    
17:47
28 Հուլիսի 2017
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։