480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ վարչապետն Առողջապահության նախարարության աշխատակիցներին ներկայացրեց գերատեսչության նոր ղեկավարին
18:41
14 Մարտի 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մարտի. /Նովոստի–Արմենիա/.  Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը առողջապահության համակարգի աշխատակիցներին և լրագրողներին ներկայացրեց նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով առողջապահության նախարար նշանակված Հարություն Քուշկյանին։

Ինչպես հայտնում է կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը, Հարությունյանը հայտնեց նաև իր որոշումը՝ Զոյա Լազարյանին նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին:

Կառավարության ղեկավարը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց Հ. Քուշկյանին ԼՂՀ առողջապահության նախարարությունը ղեկավարելու` նախագահի առաջարկն ընդունելու համար:

Վարչապետը ողջունեց նաև Լազարյանի որոշումը` շարունակել աշխատել համակարգում, և համոզմունք հայտնեց, որ այդ երկու գործիչների միասնական աշխատանքի արդյունքում Արցախի առողջապահական համակարգը լուրջ ձեռքբերումներ է ունենալու:

Հարությունյանը, ընդգծելով առողջապահության ոլորտի կենսական նշանակությունը հանրապետության համար և այդտեղ կատարված հսկայական աշխատանքները, համակարգի զարգացման, հետագա բարեփոխումների իրագործման և բնակչության շրջանում վստահության մակարդակի բարձրացման ճանապարհին կարևորեց նոր նախարարի նշանակումը: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ Քուշկյանի փորձառությունն ու հմտությունները թույլ են տալու բարձրացնել ոլորտի զարգացմանը նվիրված՝ նախագահի նախընտրական և կառավարության ծրագրերի իրականացման արդյունավետությունը:

Նորանշանակ նախարարն իր հերթին շնորհակալություն հայտնեց ԼՂՀ նախագահին բարձր վստահության համար՝ պատրաստակամություն հայտնելով աշխատել հանրապետության առողջապահական համակարգի զարգացման ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ:

Նա համոզմունք հայտնեց, որ թիմային աշխատանքով համակարգի ողջ անձնակազմը հասնելու է իր առջև դրված խնդիրներին:

Նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Զ. Լազարյանը իր հերթին շնորհավորեց Քուշկյանին և վստահություն հայտնեց, որ նա ի վիճակի է լինելու ի մի բերել Արցախի և Հայաստանի հանրապետությունների առկա ներուժը տեղի առողջապահական համակարգը զարգացնելու ճանապարհին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:01
23 Հունիսի 2017
Արցախից Հայաստան իրականացված ուղերթերն ավելացել են
Արցախից Հայաստան իրականացվող երթերի թիվը 2017թ. առաջին եռամսյակում ավելացել է։
19:34
22 Հունիսի 2017
Հակառակորդի դիվերսիոն փորձը կանխվել է. նա ունի զոհեր (ՖՈՏՈ)
Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել շփման գծում։

14:59
22 Հունիսի 2017
Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ–ի օրակարգում
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ արտացոլված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը:
13:02
22 Հունիսի 2017
Ադրբեջանի ՊՆ–ն «հայկական անօդաչու սարքի խոցման» մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Ադրբեջանը նաև հայտարարել է, որ «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»։
11:33
22 Հունիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Թալիշ գյուղի մոտ
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
18:38
21 Հունիսի 2017
Ղարաբաղում իրավիճակի սրման հավանականությունը կավելանա F-1 մրցարշավի ժամանակ
Հասարակական դժգոհության ժամանակ Ադրբեջանը սկսում է ավելացնել լարվածությունը շփման գծում։
17:08
21 Հունիսի 2017
Ադրբեջանագետը նշել է Ղարաբաղում իրավիճակի հնարավոր սրման պատճառը
Իր վերջին գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի պատրաստվում հրաժարվել ցանկացած պահի սահմաններին լարվածություն ստեղծելու հնարավորությունից:
11:51
21 Հունիսի 2017
ԱՀ ՊՆ-ն պարզաբանել է «դիվերսիայի և գերիների» հետ կապված իրավիճակը
Ադրբեջանն հերթական ապատեղեկատվություն է տարածել:
11:55
20 Հունիսի 2017
Արցախն առաջ կանցնի Ադրբեջանից «սև ոսկու» արտադրությամբ (ՎԻԴԵՈ)
Արցախը սև խավիար կարտադրի և կարտահանի։
14:34
18 Հունիսի 2017
Օդային փառատոն՝ Ստեփանակերտում (ՖՈՏՈ)
Հունիսի 17-ին երեկոյան Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է օդային փառատոն:
12:53
17 Հունիսի 2017
20-ամյա ևս մեկ զինվոր է զոհվել հակառակորդի գնդակից. Արցախն անհամարժեք պատասխան է խոստանում
Շաբաթ առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի:
22:46
16 Հունիսի 2017
Հակառակորդի կրակից զոհվել են երեք 20–ամյա զինծառայողներ. ԱՀ ՊԲ
Այսօր հակառակորդի կրակից ԼՂՀ ՊԲ երեք զինծառայող է զոհվել։