480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+2
Եղանակը Երևանում
Հայ
Երիտասարդները Ղարաբաղում Խոջալուի իրադարձություններին նվիրված ակցիա են կազմակերպել
14:22
27 Փետրվարի 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղի Իվանյան գյուղում երիտասարդները ադրբեջանական Խոջալու բնակավայրում տեղի ունեցած իրադարձություների հերթական տարելիցին նվիրված ակցիա են կազմակերպել, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից։

Միջոցառմանը մասնակցել է Արցախի պետական համալսարանի քաղաքագիտության և բանասիրության ֆակուլտետների ավելի քան 50 ուսանող։  Նրանց ձեռքին «Մի պղծեք մեր անունը», «Մենք պահանջում ենք արդարություն», «Ամոթ երեխաներին, կանանց և ծերունիներին սպանողներին» և նման այլ գրությամբ ցուցապաստառներ էին։ Ակցիայի մասնակիցները կոչ են արել միջազգային հանրությանը անաչառ գնահատական տալ Խոջալուի իրադարձություններին։ Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան պուրակում կազմակերպվել է ֆլեշ–մոբ։

Միջոցառումը կազմակերպվել է Ստեփանակերտի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությամբ և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ։

1988 թվականի փետրվարի 26-29-ին ադրբեջանական իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության թողտվությամբ Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի են ունեցել հայերի զանգվածային ջարդեր, որոնք իրենց վայրենի ու դաժան կատարմամբ ցնցել են համաշխարհային հանրությանը: Մետաղյա ձողերով, կացիններով, մուրճերով, ձեռքի տակ եղած այլ միջոցներով զինված ջարդարարների թիվը զգալիորեն ավելացավ: Ամբոխը հստակ գիտեր ինչ պետք է անել: Խմբերի բաժանված ջարդարարները ներխուժում էին հայերի բնակարանները, սպանում մարդկանց ոչ միայն իրենց տներում, այլև ամենից հաճախ դուրս էին բերում նրանց փողոցներն ու բակերը`հրապարակավ ծաղրուծանակի ենթարկելու համար: Տանջանքներից հետո զոհերի վրա բենզին էին լցնում և ողջակիզում:

Հայ բնակչության ջարդերը շարունակվել են նաև Ադրբեջանի այլ քաղաքներում, մասնավորապես, Բաքվում` 1990 թվականի հունվարին։ Հայաստանի պետական միգրացիոն ծառայության տվյալներով, 1988-1992 թվականներին երկիր է ժամանել ավելի քան 360 փախստական հայեր Ադրբեջանի տարբեր քաղաքներից, ևս մոտ 140 հազար էթնիկ հայեր արտագաղթել են ԱՊՀ երկրներ։ 0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:46
05 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. նախորդ գիշեր հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը
Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո:
10:40
03 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանետեր է կիրառել
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

13:26
28 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ–ի դիտարկումն անցել է առանց միջադեպերի
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
10:29
28 Նոյեմբերի 2016
Հանգստյան օրերին հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և նռնականետեր
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։

10:59
26 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ դիտարկում կիրականացվի Թալիշի ուղղությամբ
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
10:40
26 Նոյեմբերի 2016
Գիշերը հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց:
20:43
24 Նոյեմբերի 2016
ՌԴ ԱԳՆ. ԵԱՀԿ ՄԽ–ին պետք է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում
ԵԱՀԿ ՄԽ–ին կարելի է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում, հինգշաբթի ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
10:25
23 Նոյեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է շուրջ 530 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: