484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայերի ֆիզիկական ոչնչացման ադրբեջանական քաղաքականությունն իր բարձրակետին է հասել Արցախի դեմ զինված ագրեսիայի ժամանակ
20:04
26 Փետրվարի 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խմբակցությունները և պատգամավորական խումբը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Սումգայիթում հայկական ջարդերի 26–րդ տարելիցի առիթով, որում կոչ են արել միջազգային հանրությանն ուշադրություն դարձնել Ադրբեջանում պետական մակարդակով անցկացվող հակահայկական քաղաքականության վրա։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, փաստաթղթում նշվում է, որ այդ քաղաքականությունը խոչընդոտում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ջանքերին։

«ԼՂՀ ԱԺ խմբակցությունները եւ պատգամավորական խումբը դատապարտում են 1988 թվականի վերջին օրերին Սումգայիթ քաղաքում հայ բնակչության դեմ կատարված ցեղասպանությունը, որի համար պատասխանատվությունը վաղեմության ժամկետ չունի։ Գլուխ ենք խոնարհում բոլոր անմեղ քաղաքացիների հիշատակի առջեւ, ովքեր դարձել են քսենոֆոբիայի զոհ»,– ասվում է հայտարարությունում։
Խորհրդարանականները հիշեցրեցին, որ 1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը, արձագանքելով արցախահայության գերակշիռ մեծամասնության ձգտումներին և առաջնորդվելով խորհրդային միության սահմանադրությամբ, ընդունեց որոշում՝ ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից հանելու և Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու մասին։

«Դա պատմական արդարությունը վերականգնելու իրավաբանորեն հիմնավորված քայլ էր, որը բխում էր 1985 թվականին ԽՍՀՄ-ում սկսված վերակառուցման քաղաքականության ոգուց։ Ի հակակշիռ արցախահայության օրինական ձգտումների Ադրբեջանի իշխանությունները փետրվարի 27-29-ը կազմակերպեցին եւ իրականացրեցին Սումգայիթ քաղաքի հայ բնակչության դաժան կոտորածն ու բռնատեղահանությունը»,– նշվում է փաստաթղթում։

Հայտարարությունում ընդգծվում է, որ 20 հազար հայեր կորցրին իրենց իսկ ձեռքով կառուցած քաղաքում ապրելու իրավունքը, ենթարկվեցին անմարդկային նվաստացումների եւ ունեզրկման, իսկ տասնյակ հայորդիներ գազանաբար սպանվեցին ու խոշտանգվեցին։

«Սումգայիթով սկսվեց Ադրբեջանի հայության բռնատեղահանումն ու ֆիզիկական ոչնչացումը։ Մի քաղաքականություն, որ շարունակվեց այդ հանրապետության բոլոր բնակավայրերում, որտեղ պատմականորեն հայեր էին բնակվում, եւ իր բարձրակետին հասավ 1991 թվականի տարեվերջին, երբ Լեռնային Ղարաբաղը հիմնվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների եւ այդ պահին դեռևս գործող ԽՍՀՄ սահմանադրության եւ օրենքների վրա հռչակեց իր անկախությունը եւ ենթարկվեց Ադրբեջանի զինված նախահարձակմանը»,– ընդգծվում է հայտարարությունում։

1988 թվականի փետրվարի 26-29-ին ադրբեջանական իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության թողտվությամբ Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի են ունեցել հայերի զանգվածային ջարդեր, որոնց ժամանակ, պաշտոնական տվյալներով, զոհվել են 32 և վիրավորվել հարյուրավոր հայեր։ Սումգայիթի 14 հազար հայ բնակիչներ մի քանի օրվա ընթացքում լքել են քաղաքը։

Հայ բնակչության ջարդերը շարունակվել են Ադրբեջանի նաև այլ քաղաքներում, մասնավորապես, Բաքվում, 1990 թվականի հունվարին։ Հայաստանի պետական միգրացիոն ծառայության տվյալներով, 1988-1992 թվականներին Ադրբեջանի տարբեր քաղաքներից երկիր է ժամանել ավելի քան 360 հազար հայ փախստական, ևս 140 էթնիկ հայեր արտագաղթել են ԱՊՀ երկրներ։  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:02
26 Մարտի 2017
Սարգսյան. Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր եղել է ՊԲ զորամասերից մեկում:
10:40
25 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց:
10:30
24 Մարտի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը հրաձգային զինատեսակներից
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց:
10:11
17 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց:
21:01
16 Մարտի 2017
Արցախի ՊՆ-ն հերքում է ԱՀ պաշտպանության նախարարի վիրավորման մասին լուրերը
Սենոր Հասրաթյանը հերքում է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի վիրավորման մասին տեղեկատվությունը:
16:07
16 Մարտի 2017
Համացանցում հայտնվել է արցախցի դիպուկահարների կողմից հակառակորդի երկու տեսախցիկի ոչնչացման պահը
Ինտերնետում հայտնվել են արցախցի դիպուկահարների կողմից առաջնագծում երկու ադրբեջանական տեսախցիկների ոչնչացման տեսանյութի կադրերը: