484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Արցախը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային հակաժխտողական օրինագծի ընդունման համար
18:54
26 Հունվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի.  /Նովոստի-Արմենիա/. Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի ընդունմամբ Ֆրանսիայի Հանրապետությունն աշխարհին ներկայացավ նաև իբրև պետություն, որի համար արդարությունը և իրողություններն անառարկելի են, ասվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի ուղերձում:

«Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի ընդունմամբ Ֆրանսիայի Հանրապետությունը, լինելով իրավական ու ժողովրդավարական երկիր և համամարդկային արժեքներ դավանող հանրություն, աշխարհին ներկայացավ նաև իբրև պետություն, որի համար արդարությունը և իրողություններն անառարկելի են, չեն ենթարկվում պահի նպատակահարմարությանը»,- նշվում է նախօրեին Ազգային ժողովի և Ֆրանսիայի Սենատի կողմից Ղարաբաղի խորհրդարանի քաղաքական ուժերին հղած ուղերձում:

Փաստաթղթում ասվում է, որ Ֆրանսիայի Հանրապետությունը եվրոպական այն երկիրն է, որտեղ ապաստան են գտել և գթասրտության արժանացել Ցեղասպանությունը վերապրած տասնյակ հազարավոր հայեր: «Նրանց սերունդներն այսօր ֆրանսիական հասարակության անդամ են, օրինապաշտ քաղաքացիներ, ովքեր գործում են հանուն Ֆրանսիայի զորացման և բարօրության»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ ղարաբաղյան կողմի համար անսպասելի չէր Ֆրանսիայի Հանրապետության Սենատի որոշման հանդեպ նաև Ադրբեջանի իշխանությունների, այդ երկրի քաղաքական և այլ շրջանակների կեցվածքը: «Այդ կերպ, կարծում ենք, օրվա իշխանությունները նույնացնում են իրենց երկիրը Թուրքիայի հետ, սատարում վերջինիս ժխտողականությանը»:

Փաստաթղթում նշվում է, որ 20 տարի առաջ, հռչակելով անկախ Հանրապետություն, մեր ժողովուրդը ոչ թե հավակնոտություն է դրսևորել, այլ ընտրել է ցեղասպանությունը կանխելու միակ հնարավոր տարբերակը, ինչի շնորհիվ ապահովվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը, կենսագործունեությունը սեփական հայրենիքում:

Ղարաբաղի խորհրդարանը բարձր է գնահատում Ֆրանսիայի Հանրապետության միջնորդությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում, կիսում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ, բանակցությունների ճանապարհով, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով կարգավորելու` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների մոտեցումը:

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովին և Սենատին` ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման համար:          Արդարության և ժողովրդավարության, համամարդկային արժեքների հաստատման ճանապարհին մեր ժողովուրդը ձեզ հետ է»,- ասվում է Ղարաբաղի խորհրդարանի քաղաքական ուժերի ուղերձում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:20
08 Դեկտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև երկխոսությունը դեռ չի հանգեցնում լուրջ առաջընթացի. Լավրով
Նրա խոսքով, սա հեշտ հարց չէ, սակայն նրանք կշարունակեն զբաղվել դրանով։
13:45
06 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ առաքելության դիտարկումն Արցախի և Ադրբեջանի սահմանում անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
12:18
05 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն պլանային դիտարկում է անցկացվելու շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
11:00
03 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր սահմանն ու հայրենիքը (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն Արցախ կատարած այցի շրջանակում մասնակցել է զորավարժությունների։
21:05
01 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այցելել է Արցախ (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այսօր այցելել է Արցախ։
10:36
22 Նոյեմբերի 2017
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է, նրա վիճակը ծանր է։
14:47
21 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է դեկտեմբերին Սարգսյան–Ալիև հանդիպման հնարավորությունը
Նախարարը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ քննարկումները վաղուց են ընթանում:
13:49
21 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահների առաջարկների ամբողջական փաթեթը մնում է անփոփոխ. Լավրով
Նա դրական բնութագրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գնահատականները Ժնևում կայացած վերջին հանդիպման մասին։
15:35
18 Նոյեմբերի 2017
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է օպերատիվ իրադրությունը սահմանագծում
Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է:
12:38
16 Նոյեմբերի 2017
Բակո Սահակյանը կիսում է զինվորի առօրյան մարտական դիրքում (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանը կիսել է զինվորի առօրյան մարտական դիրքում` հանգիստ ծխելով շարքային զինվորների հետ։
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու: