481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
Արցախի նախագահը մասնակցել է Քարինտակի հերոսական պաշտպանության 20-ամյակին նվիրված միջոցառմանը
17:26
26 Հունվարի 2012

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/.  Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 26-ին այցելել է Շուշիի շրջան և մասնակցել Քարին տակ գյուղի հերոսամարտի 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

ԼՂՀ նախագահը նշել է, որ Քարինտակ գյուղի պաշտպանությունն իր ուրույն տեղն է զբաղեցնում արցախյան ազգային-ազատագրական պայքարում` հանդիսանալով առաջին և հիմնարար հաղթանակներից մեկը:

«Այս ճակատամարտը ցույց տվեց, որ հայրենասիրությունը, հավատքն ու անձնվիրությունը ի վիճակի են չեզոքացնել և պարտության մատնել քանակական առավելություն ունեցող հակառակորդին»,- ասել է նախագահը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այդ ու  մյուս բոլոր հաղթանակները կերտվել են արյան գնով, և «մեր նահատակների հիշատակը վառ պահելու լավագույն միջոցը երկրի զարգացումն է, Քարին տակի ու մեր հանրապետության մնացած բնակավայրերի շենացումը»:

Միջոցառմանը մասնակցում էին հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Հայաստանից և արտերկրից:

1992 թվականի հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը ՕՄՕՆ-ի ադրբեջանական երկու ստորաբաժանումներ շրջապատել էին Քարինտակ գյուղը՝ տեղի բնակիչներին ոչնչացնելու և նրանց գույքը թալանելու նպատակով:

Օպերացիան ուներ նաև մարտավարական նպատակ՝ ճանապարհ բացել դեպի հանրապետության հարավային մասը: Հակառակորդը հույս ուներ կայծակնային օպերացիայի միջոցով տիրել գյուղին: Սակայն, ունենալով ընդամենը մի քանի ինքնաձիգ, ինքնաշեն հրացան և նռնակ, քարինտակցիները, գործելով համաձայնեցված և անձնազոհաբար, կարողացել են հաղթել ուժով մի քանի անգամ նրանց գերազանցող հակառակորդին:

Քարինտակի բնակիչներին օգնության են եկել մոտակա Շոշ, Սըզնեկ, Սղնախ, Կարմիր գյուղերի ինքնապաշտպանական ջոկատները:

Այդ մարտում ադրբեջանցիները կորցրել են ավելի քան հարյուր մարդ: Ղարաբաղյան կողմից զոհվել է 22 մարդ, այդ թվում՝ 12 մարդ Քարինտակից: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:03
26 Մայիսի 2017
Պայմանագրային զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Ուրբաթ` մայիսի 26–ին, ՊԲ զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է զոհվել:
15:21
25 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ի դիտարկման ընթացքում Ադրբեջանը օգտագործել է հսկողության աերոստատ. ԱԳՆ
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր։
12:27
24 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
10:44
24 Մայիսի 2017
Հակառակորդն առաջնագծում կիրառել է ականանետեր ու նռնականետեր. հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
10:37
23 Մայիսի 2017
Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթ է կիրառել շփման գծում
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շուրջ 100 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
13:08
22 Մայիսի 2017
Շահումյան-Սոթք ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու
Արհեստական քարաթափման պատճառով երկկողմանի փակ է լինելու Շահումյան-Սոթք ավտոճանապարհը։
10:32
22 Մայիսի 2017
Հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 750 կրակոց` կիրառելով նաև 60 մմ ականանետ
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:37
20 Մայիսի 2017
Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել
Արցախում այսօր առավոտյան 21–ամյա զինծառայող է զոհվել։
18:17
19 Մայիսի 2017
Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանի զինուժն այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության։
12:40
19 Մայիսի 2017
Հակառակորդը շփման գծում ականանետ և նռնականետ է կիրառել
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը։
10:15
18 Մայիսի 2017
Հակառակորդը մոտ 60 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ։
16:06
17 Մայիսի 2017
ՊԲ–ի կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է կորուստներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ: