480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+23
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ԵԱՀԿ-ի իրականացրած դիտարկումն անցել է առանց միջադեպերի
15:47
26 Հունվարի 2012

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հունվարի 26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելության Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում անցկացրած պլանային դիտարկումն անցել է առանց միջադեպերի, հաղորդում է Ղարաբաղի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Դիտարկումն անցկացվել է Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի մերձակայքում:

ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը (Հունգարիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը (Հունգարիա) և Մարիուս Պուոձիունասը (Լիտվա):  

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Ուիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա):

«Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության ևպաշտպանության նախարարության ներկայացուցիչները», - նշվում է տեղեկատվության մեջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:23
28 Հունիսի 2017
Լայնամասշտաբ պատերազմ, գրեթե համոզված եմ, չի սկսվի. Վիգեն Սարգսյան
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը չորեքշաբթի հանդիպեց լրագրողների հետ։
13:15
27 Հունիսի 2017
Մասաչուսեթսում շուրջ 220 հազար դոլար է հավաքվել Արցախի ականազերծման համար
Միջոցները հավաքվել են բարեգործական երեկոյի ընթացքում։
10:37
26 Հունիսի 2017
Արցախի կործանիչ հարվածն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Արցախի պաշտպանության բանակը պատասխան կրակ վարում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
14:01
23 Հունիսի 2017
Արցախից Հայաստան իրականացված ուղերթերն ավելացել են
Արցախից Հայաստան իրականացվող երթերի թիվը 2017թ. առաջին եռամսյակում ավելացել է։
19:34
22 Հունիսի 2017
Հակառակորդի դիվերսիոն փորձը կանխվել է. նա ունի զոհեր (ՖՈՏՈ)
Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել շփման գծում։

14:59
22 Հունիսի 2017
Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ–ի օրակարգում
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ արտացոլված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը:
13:02
22 Հունիսի 2017
Ադրբեջանի ՊՆ–ն «հայկական անօդաչու սարքի խոցման» մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Ադրբեջանը նաև հայտարարել է, որ «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»։
11:33
22 Հունիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Թալիշ գյուղի մոտ
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
18:38
21 Հունիսի 2017
Ղարաբաղում իրավիճակի սրման հավանականությունը կավելանա F-1 մրցարշավի ժամանակ
Հասարակական դժգոհության ժամանակ Ադրբեջանը սկսում է ավելացնել լարվածությունը շփման գծում։
17:08
21 Հունիսի 2017
Ադրբեջանագետը նշել է Ղարաբաղում իրավիճակի հնարավոր սրման պատճառը
Իր վերջին գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի պատրաստվում հրաժարվել ցանկացած պահի սահմաններին լարվածություն ստեղծելու հնարավորությունից:
11:51
21 Հունիսի 2017
ԱՀ ՊՆ-ն պարզաբանել է «դիվերսիայի և գերիների» հետ կապված իրավիճակը
Ադրբեջանն հերթական ապատեղեկատվություն է տարածել:
11:55
20 Հունիսի 2017
Արցախն առաջ կանցնի Ադրբեջանից «սև ոսկու» արտադրությամբ (ՎԻԴԵՈ)
Արցախը սև խավիար կարտադրի և կարտահանի։