478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+34
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվան և Անկարան շահագրգռված են ղարաբաղյան խնդրի շուտափույթ լուծումով
19:48
25 Հունվարի 2012

ՌԴ և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ահմետ Դավութօղլուն Ռազմավարական ծրագրման համատեղ խմբի նիստի արդյունքներով չորեքշաբթի հանդես են եկել հայտարարությամբ, որում արտահայտվում է կողմերի շահագրգռվածությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուտափույթ լուծման հարցում:

 «Հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի կողմից տարվող աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ առաջիկայում իր արդյունքները կբերի»,- ասվում է ՌԴ ՆԳՆ պաշտոանական կայքում տեղադրած հաղորդագրության մեջ:

Նախարարները հաստատել են համոզմունքը ներկայիս ստատուս-քվոյի անընդունելի լինելու վերաբերյալ, փաստել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու հնարավորությունը Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրությունում, Հելսինկյան Եզրափակիչ ակտում պարունակվող սկզբունքների, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների՝ 2009 թվականի հուլիսին Ակվիլայում, 2010 թվականի հունիսին Մուսկոկում և 2011 թվականի մայիսին Դովիլում  արված համատեղ հայտարարությունների դրույթների հիման վրա:

 «Կողմերը հաստատում են, որ խաղաղ գործընթացի զարգացմանը լրացուցիչ ազդակ հաղորդեց Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների՝ 2012 թվականի հունվարի 23-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ արված համատեղ հայտարարությունը: Հաստատվել է Ռուսաստանի և Թուրքիայի մտադրությունը շարունակել օգտագործել այն ներուժը, որը կայունացնող ազդեցություն կունենա հակամարտության գոտու իրավիճակի վրա»,- ընդգծվում է հայտարարությունում:

Խոսելով Հարավային Կովկասի իրավիճակի մասին՝ կողմերը հաստատել են տարածաշրջանի խաղաղության, անվտանգության և կայունության մթնոլորտի ապահովման ընդհանուր ձգտումը:

Ըստ հայտարարության, կողմերը ելնում են նրանից, որ կովկասյան բոլոր պետությունները պետք է զերծ մնան ուժի կիրառումից կամ սպառնալիքից՝ հավատարիմ մնալով միայն խաղաղ կարգավորման սկզբունքներին:

Նախարարները կարևորել են մարդասիրական, մշակութային և առևտրատնտեսկան կապերը՝ որպես տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների հաստատման և ամրապնդման գործոն:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
13:39
15 Հուլիսի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Ադրբեջանական կողմը չի դադարում խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
14:58
14 Հուլիսի 2017
ԵՄ պետությունները պետք է սկսեն Արցախի ճանաչման գործընթացը. չեխ պատգամավոր
Եվրոպական Միության երկրները պետք է սկսեն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացը:
13:48
13 Հուլիսի 2017
Ւնտերպոլը մերժել է Ադրբեջանին չեխ եվրապատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցում
Ինտերպոլը մերժել է Ադրբեջանին և միջազգային հետախուզում չի հայտարարել չեխ եվրապատգամավորի նկատմամբ Ղարաբաղ այցելելու համար։
12:58
13 Հուլիսի 2017
Արցախում հուլիսի 19-ին նախագահ են ընտրելու, թեկնածուները երկուսն են
Արցախի նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին:
18:49
12 Հուլիսի 2017
ԱՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը
Սենոր Հասրաթյանը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։
10:49
12 Հուլիսի 2017
Ի՞նչ են առաջարկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործանախարարների հաջորդ հանդիպումն անցկացնել այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում՝
17:57
11 Հուլիսի 2017
Նալբանդյանն ու Լավրովը ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր են քննարկել
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։
22:27
10 Հուլիսի 2017
20–ամյա զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից
Հակառակորդի արձակաց կրակոցից ՊԲ 20–ամյա զինծառայող է մահացել։