486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ստեփանակերտում սանդա-ուշուի բաց առաջնություն է անցկացվել
18:53
29 Դեկտեմբերի 2011

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սանդա-ուշուի բաց առաջնություն է անցկացվել Ստեփանակերտի «Դինամո» մարզահամալիրում, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից:

Հաղթողի կոչման համար պայքարել են ինչպես Երևանի և Ստեփանակերտի թիմերը, այնպես էլ Հայաստանի և Արցախի շրջաններից ժամանած թիմեր: Անցկացվել են ոչ միայն սանդա-ուշուի, այլև քիքբոքսինգի և և կիոկուշին-կան-կարատե-դոյի մրցումներ:

Ղարաբաղի «Մեսրոպ Մաշտոցի» համալսարանի ռեկտոր, ԼՂՀ ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Դոնարա Գաբրիելյանն իր ելույթում նշել է, որ ուշուն ուժեղագույնների մարզաձև է, և ուժի մեջ է գեղեցկությունը, նա ավելացրել է, որ հաղթել պետք է ռինգում և երբեք պետք չէ զենք վերցնել ինչ-որ բան ապացուցելու համար:

Առաջնության արդյունքում առաջին, երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը զբաղեցրել են Երևանը, Արցախն ու Կապանը ներկայացնող թիմերը:

Մրցումներին մասնակցած բոլոր մարզիկները պարգևատրվել են պատվոգրերով և մեդալներով: Տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել  Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն, ԼՂՀ ուշուի ֆեդերացիայի սան Դավիթ Գրիգորյանը, ով արժանացել է «Միջազգային կարգի սպորտի վարպետի» կոչման:

Սանդա-ուշուի բաց առաջնությունը կազմակերպվել է Հայաստանում և Ղարաբաղում հայկական սև գոտիների մասնաճյուղերի նախաձեռնությամբ՝ ԼՂՀ կառավարությանն առընթեր Սպորտի պետական կոմիտեի և ԼՂՀ ավանդական ուշուի ֆեդերացիայի աջակցությամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում:
11:35
16 Հունվարի 2017
Մահացել է հակառակորդի գնդակից վիրավորված հայ զինծառայողը
2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է նախօրեին Երևանի Կենտրոնական հոսպիտալում:
10:42
16 Հունվարի 2017
Արցախի ՊԲ–ն խիստ գործողությունների կդիմի առաջնագծում լարվածության սրման դեպքում
Արցախի պաշտպանության բանակն ավելի խիստ գործողությունների կդիմի, եթե հակառակորդն առաջնագծում շարունակի լարել իրավիճակը:
12:17
14 Հունվարի 2017
Ղարաբաղի ընտանիքները «Տաշիր» հիմնադրամից 4 հազարական դոլար կստանան չորրորդ երեխայի համար
Հունվարի 20-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 4000-ական դոլար է հատկացնելու 2016թ.-ի ընթացքում Արցախի ընտանիքներում ծնված չորրորդ երեխաներին:
10:40
14 Հունվարի 2017
Գիշերը հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց:
11:03
13 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը գնդացիրներից
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է շուրջ 40 անգամ:
19:36
12 Հունվարի 2017
Լավրովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ կքննարկի ղարաբաղյան խնդիրը
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ղարաբաղյան խնդիրը կքննարկի ԵԱՀԿ գործող նախագահի հետ։

10:20
12 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 400 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: