486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-3
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի իշխանությունները շարունակելու են հետևողական աշխատանք տանել երկրի պաշտպանունակության ամրապնդման ուղղությամբ. նախագահ
17:44
14 Դեկտեմբերի 2011

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները շարունակելու են հետևողական աշխատանք տանել մեր երկրի պաշտպանունակության ամրապնդման, տնտեսության բոլոր ճյուղերի համաչափ զարգացման, բնակչության սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ, չորեքշաբթի Ստեփանակերտում «Արցախի ազատամարտիկների միություն» հասարակական կազմակերպության 5-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Ինչպես հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, պետության ղեկավարը նշել է, որ այս խնդիրների արդյունավետ լուծումից է նաև մեծապես կախված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը, հասարակության մեջ համերաշխության ու բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի պահպանումը: Սա է նաև պայքարը իր վերջնական հանգրվանին հասցնելու գրավականը:

«Միության անցած ճանապարհը, փորձն ու ներուժը վկայում են, որ այն շարունակաբար ամրացող և բարի ավանդույթներ ունեցող կազմակերպություն է: Մի կառույց, որը լուրջ դերակատարություն ունի մեր երկրում խաղաղության ու կայունության պահպանման, նրա առաջընթացի ապահովման մեջ և պատրաստ է կրել պատասխանատվության իր չափը պետության ու ժողովրդի առջև: Սա բարդ, բայց և միաժամանակ հայրենանվեր առաքելություն է, որը դրված է միության անդամների ուսերին: Ես գոհունակությամբ եմ արձանագրում այս իրողությունը և խորին երախտագիտություն հայտնում ձեզ բոլորիդ»,- ասել է Սահակյանը:

Ղարաբաղի նախագահը գերագույն նպատակ է համարել Արցախը ժամանակակից, ժողովրդավարական ու ճանաչված երկիր դարձնելը, որի իրականացման ճանապարհին  չափազանց կարևոր է համատեղ ջանքերի համախմբումն ու միասնաբար գործելու անհրաժեշտությունը` ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: «Մենք հաստատակամ ենք ու վճռական` ազատ, անկախ ու հզոր հայրենիք կերտելու գործում, և պատրաստ ենք անել հնարավորը դրան հասնելու համար: Դա է պարտավորեցնում նաեւ մեր զոհված ընկերների հիշատակը, որը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ և մեր սրտերում»,- նշել է Սահակյանը:

Նա ընդգծել է, որ Արցախն այսօր սեփական ուժերով ու արժանապատվորեն հարթում է իր ընտրած ուղին: «Եվ այս ճանապարհին մեզ հետ է համայն հայությունը: Ամեն պահի մենք զգում ենք Հայաստանի ու Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հոգատար աջակցությունը, որը չափազանց թանկ է մեզ համար: Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիության շարունակական ամրապնդումը այսուհետ էլ լինելու է մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը»,- ասել է Սահակյանը:

«Մենք շատ անգամ ենք ասել, բայց ուզում եմ կրկնել մեկ անգամ ևս. Լեռնային Ղարաբաղը կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը անմիջական երկխոսության միջոցով, միայն ու միայն բանակցությունների սեղանի շուրջ: Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, թե մենք պատրաստ չենք հարկ եղած դեպքում արժանի հակահարված տալ հակառակորդի  ոտնձգություններին»,- նշել է Սահակյան:

ԼՂՀ նախագահը հայտնել է, որ մշտական շփումների մեջ է գտնվում ինչպես միության ղեկավարության, այնպես էլ հավաքվածներից շատերի հետ և տեղեկացված է ազատամարտիկների առողջության պահպանման, սոցիալ-կենցաղային հարցերի լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

«Սա շարունակական գործընթաց է, որի իրականացման մեջ մեծ է նաև պետության դերը: Ձեր խնդիրները նաև իշխանության խնդիրներն են, և մենք կշարունակենք անել հնարավորը դրանք ժամանակին ու պատշաճ կերպով լուծելու համար: Հայրենիքին անմնացորդ նվիրված ազատամարտիկը պետք է ապրի արժանավայել կյանքով: Ոչ մեկը չպետք է ուշադրությունից դուրս մնա: Ճիշտ է` առայժմ չի հաջողվում շատ բան անել, սակայն վստահ եղեք, որ Արցախի իշխանությունները միշտ ձեզ հետ են, ձեր կողքին և ըստ ամենայնի կաջակցեն միության առջեւ ծառացած խնդիրների լուծմանը»,- ասել է Սահակյանը:

Նա վստահություն է հայտնել, որ «Արցախի ազատամարտիկների միությունը» այսուհետ նույնպես ամենաակտիվ մասնակցությունը կունենա հանրապետության կենսագործունեության մեջ: «Մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն ու երջանկություն ձեզ և ձեր ընտանիքներին, համագումարին` հաջող ու արդյունավետ աշխատանք»,- ամփոփել է Սահակյանը:

Միջոցառմանը ներկա է եղել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախյան Թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը, ԼՂՀ ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, այլ պաշտոնատար անձինք: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:34
20 Փետրվարի 2017
Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում
Երկուշաբթի Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում։
10:48
20 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը հակառակորդն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

10:18
19 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

15:07
18 Փետրվարի 2017
Արցախի զորամասերից մեկի զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել
Շաբաթ օրն առավոտյան ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է մահացել:
10:40
18 Փետրվարի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ և 60 միլիմետրանոց ականանետ
Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ):
18:01
17 Փետրվարի 2017
ՌԴ ԱԳՆ. ղարաբաղյան կարգավորումը չի կարող կախված լինել Ղարաբաղում հանրաքվեի անցկացումից
Ռուսաստանը չի կարծում, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է կախված լինել Ղարաբաղում նախատեսված սահմանադրական հանրաքվեից:
17:04
17 Փետրվարի 2017
«Կոմանդոսը» հրապարակել է ապացույցներ այն մասին, որ Խոջալուի բնակչությունը կարող էր լքել քաղաքը 1992 թ.-ին
Արկադի Տեր-Թադևոսյանը հրապարակել է մի փաստաթուղթ, որն ապացուցում է, որ Խոջալուի բնակիչները իրենց հայտնի արահետներով կարող էին լքել քաղաքը 1992 թ.-ի փետրվարին:
16:02
17 Փետրվարի 2017
Զինծառայող է մահացել Ղարաբաղի զորամասերից մեկում
Ղարաբաղի ՊԲ զինծառայող է մահացել արցախյան զորամասերից մեկում:
10:50
17 Փետրվարի 2017
Ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտումների աճ է գրանցվել
Փետրվարի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ:
10:44
16 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը արձակել է շուրջ 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

17:59
15 Փետրվարի 2017
Ղարաբաղում ռազմական նոր ագրեսիայի հետևանքները Բաքվի համար ավելի ծանր կլինեն. ԱԳ փոխնախարար
Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական նոր ագրեսիայի փորձերը Բաքվի համար ավելի ծանր կլինեն:
10:52
15 Փետրվարի 2017
Իրադրությունը շփման գծում. հակառակորդը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են պաատսխան գործողությունների և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: