480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ ԱԺ խոսնակը շնորհավորել է Նիկոյանին՝ ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
14:44
07 Դեկտեմբերի 2011

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը նախօրեին շնորհավորական ուղերձ է հղել Սամվել Նիկոյանին՝ ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

ԼՂՀ ԱԺ խոսնակը համոզմունք է հայտնել որ Նիկոյանն իր ավանդը կբերի խորհրդարանի դերի հետագա բարձրացմանը, ձևավորված խորհրդարանական ավանդույթների պահպանմանը և զարգացմանը, միջխորհրդարանական համագործակցության, մասնավորապես, Հայաստան-Արցախ կապերի առավել ամրապնդմանն ու խորացմանը։

Իր ուղերձում Ղուլյանը հաստատել է հայ գործընկերների հետ համագործակցելու ղարաբաղցի խորհրդարանականների պատրաստակամությունը:

ՀՀԿ-ից թեկնածու Սամվել Նիկոյանը երեքշաբթի ձայների ճնշող մեծամասնությամբ ՀՀ ԱԺ խոսնակ է ընտրվել:

ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնը մնացել էր թափուր, երբ նոյեմբերի 14-ին նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես հրաժարական ներկայացրեց: Նա մտադիր է գլխավորել ՀՀԿ-ի նախընտրական շտաբը 2012 թ.-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:

Իշխող ՀՀԿ-ն 131-տեղանոց խորհրդարանում ամենաշատ տեղերն ունի՝ 63 մանդատ: Կուսակցությունը գլխավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Կուսակցությանն են ամրագրված ՀՀ ԱԺ խոսնակի և կառավարության ղեկավարի պաշտոնները, ինչպես նաև մի քանի նախարարական պորտֆել:-0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:01
23 Հունիսի 2017
Արցախից Հայաստան իրականացված ուղերթերն ավելացել են
Արցախից Հայաստան իրականացվող երթերի թիվը 2017թ. առաջին եռամսյակում ավելացել է։
19:34
22 Հունիսի 2017
Հակառակորդի դիվերսիոն փորձը կանխվել է. նա ունի զոհեր (ՖՈՏՈ)
Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել շփման գծում։

14:59
22 Հունիսի 2017
Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ–ի օրակարգում
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ արտացոլված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը:
13:02
22 Հունիսի 2017
Ադրբեջանի ՊՆ–ն «հայկական անօդաչու սարքի խոցման» մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Ադրբեջանը նաև հայտարարել է, որ «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»։
11:33
22 Հունիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Թալիշ գյուղի մոտ
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
18:38
21 Հունիսի 2017
Ղարաբաղում իրավիճակի սրման հավանականությունը կավելանա F-1 մրցարշավի ժամանակ
Հասարակական դժգոհության ժամանակ Ադրբեջանը սկսում է ավելացնել լարվածությունը շփման գծում։
17:08
21 Հունիսի 2017
Ադրբեջանագետը նշել է Ղարաբաղում իրավիճակի հնարավոր սրման պատճառը
Իր վերջին գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի պատրաստվում հրաժարվել ցանկացած պահի սահմաններին լարվածություն ստեղծելու հնարավորությունից:
11:51
21 Հունիսի 2017
ԱՀ ՊՆ-ն պարզաբանել է «դիվերսիայի և գերիների» հետ կապված իրավիճակը
Ադրբեջանն հերթական ապատեղեկատվություն է տարածել:
11:55
20 Հունիսի 2017
Արցախն առաջ կանցնի Ադրբեջանից «սև ոսկու» արտադրությամբ (ՎԻԴԵՈ)
Արցախը սև խավիար կարտադրի և կարտահանի։
14:34
18 Հունիսի 2017
Օդային փառատոն՝ Ստեփանակերտում (ՖՈՏՈ)
Հունիսի 17-ին երեկոյան Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է օդային փառատոն:
12:53
17 Հունիսի 2017
20-ամյա ևս մեկ զինվոր է զոհվել հակառակորդի գնդակից. Արցախն անհամարժեք պատասխան է խոստանում
Շաբաթ առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի:
22:46
16 Հունիսի 2017
Հակառակորդի կրակից զոհվել են երեք 20–ամյա զինծառայողներ. ԱՀ ՊԲ
Այսօր հակառակորդի կրակից ԼՂՀ ՊԲ երեք զինծառայող է զոհվել։