481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ հնգակողմ հայտարարություն է ընդունվել Վիլնյուսում
13:49
07 Դեկտեմբերի 2011

Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարները, ովքեր մասնակցում են Վիլնյուսում ԵԱՀԿ անդամ-երկրների արտգործնախարարների խորհրդի 18-րդ նստաշրջանին, նախօրեին համատեղ հայտարարություն են ընդունել, որում կրկին նշել են բացառապես խաղաղ ճանապարհով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը, չորեքշաբթի հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Համատեղ հայտարարությամբ հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, նրա ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Ֆրանսիայի Եվրոպական հարցերով նախարար Ժան Լեոնետին:

Նալբանդյանը մասնակցել է նաև ԵԱՀԿ անդամ-երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել էին ԵԱՀԿ նախարարական խորհրդի 18-րդ նստաշրջանի օրակարգային հարցերը դիրքորոշումները ճշտելու և համադրելու նպատակով: Նախարարները քննարկել են նաև ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա հանդիպումներին առնչվող հարցեր:  

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ նույն օրը Նալբանդյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել:
Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունն աջակցելու Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, հակամարտության գոտում վստահության միջոցների և անվտանգության ապահովման ամրապնդմանը:

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է նաև Կիպրոսի, Ուկրաինայի, Ավստրալիայի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարների, ինչպես նաև Միացյալ Թագավորության Եվրոպական հարցերով նախարարի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներն ու տարածաշրջանային հարցեր:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:52
20 Հոկտեմբերի 2017
Փորձագետ. Ղարաբաղի հարցում Ադրբեջանն անհաշտելի դիրք է զբաղեցնում
Նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում, և «հայտնի է` ում կողմից»։
20:48
19 Հոկտեմբերի 2017
Նալբանդյան. Բաքվի հետ Ժնևից հետո Արցախի հարցը չբարձրացնելու պայմանավորվածություն չի եղել
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հերքել է Բաքվի` Ժնևի գագաթնաժողովում Արցախի թեման չբարձրաձայնելու մասին իբր գոյություն ունեցող «պայմանավորվածությունների» հայտարարությունները։  
19:43
19 Հոկտեմբերի 2017
Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Հինգշաբթի 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում զինվոր է զոհվել։  
20:19
16 Հոկտեմբերի 2017
Բանակցություններում իրական առաջընթացի համար անհրաժեշտ է Արցախի անմիջական մասնակցությունը. ԱՀ ԱԳՆ
Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ Ժնևում այսօր կայացած Սարգսյան–Ալիև բանակցությունների համատեքստում։
18:53
16 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս
«Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս», – հայտարարել է ՀՀ նախագահը
18:31
06 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահը ՄԽ համանախագահների հետ քննարկել է Ալիևի հետ հերթական հանդիպմանը վերաբերող հարցեր
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին։
16:41
02 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն առաջին անգամ կայցելի Երևան և Բաքու
ԵԱՀԿ ՄԽ իամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու։
21:04
29 Սեպտեմբերի 2017
100 մլն դոլարի ներդրում՝ Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում
Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում նախատեսվում է 100 մլն դոլարի ներդրում կատարել:
16:34
29 Սեպտեմբերի 2017
Սիրիահայ վիրաբույժ Ջանի Հադդադն արժանացել է «Երախտագիտություն» մեդալի Արցախի նախագահի կողմից
Ջանի Հադդադը Արցախում կատարել է 350-ից ավել վիրահատություն:
19:40
28 Սեպտեմբերի 2017
ՊԲ զինվոր է մահացել հակառակորդի գնդակից
Այսօր ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից:
11:01
25 Սեպտեմբերի 2017
Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի ԱԳ նախարար
Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25–ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: