477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ-ում ՀՆԱ-ի 9 տոկոս աճ է սպասվում. նախարար
20:02
05 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Չնայած համաշխարհային տնտեսության ընթացիկ աննպաստ զարգացումներին, 2011-ին ԼՂՀ-ում սպասվում է 9 տոկոս ՀՆԱ-ի աճ, այս մասին ԼՂՀ ԱԺ-ում հայտարարել է երկրի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, տեղեկացնում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

Դեկտեմբերի 5-ին ԼՂՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի օրակարգում «ԼՂՀ 2012թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի պաշտոնական ներկայացման հարցն է եղել։

Նիստին մասնակցել են նաև ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, կառավարության անդամներ, գերատեսչությունների ղեկավարներ։

Նիստը վարել է ԱԺ գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը։

Օրինագծի վերաբերյալ հաղորդմամբ հանդես է եկել փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը՝ հանգամանալի ներկայացնելով օրենքի նախագծի հիմքում դրված մակրոտնտեսական ցուցանիշները։ Մինչև հիմնական թվերի հրապարակումը, նա նշել է, որ չնայած համաշխարհային տնտեսության ընթացիկ աննպաստ զարգացումներին, 2011-ին ԼՂՀ-ում սպասվում է 9 տոկոս ՀՆԱ-ի աճ:

«Կապահովվեն նախանշված ֆինանսական բոլոր մուտքերը, կկատարվեն հաստատված պետական առաջնահերթ ծրագրերը: 2012-ին ևս նախատեսվում է  9 տոկոս տնտեսական աճ, կավելանան սեփական եկամուտները, ծախսերը նույնպես կլինեն ավելին: Համաձայն փոխվարչապետի հաղորդման, առաջարկվում է ԼՂՀ 2012թ. պետական բյուջեն հաստատել՝ եկամուտների գծով՝ 65 մլրդ 103 մլն 572,4 հազար դրամ, ծախսերի գծով` 70 մլրդ 320 մլն դրամ, իսկ պակասուրդի՝ 5 մլրդ 216 մլն 427,6 հազար դրամի չափով: Գալիք տարվա բյուջետային քաղաքականությունը,- նշել է նա,- ուղղված է նրան, որ ստեղծվի բարենպաստ միջավայր աշխատանքի և տնտեսության համար, ապահովվի երկրի կայուն զարգացումը։

Պատգամավորների առջև ելույթ է ունեցել նաև վարչապետ Արա Հարությունյանը՝ ներկայացնելով օրենքի նախագծի մշակման սկզբունքները, առաջիկա տարում երկրի զարգացման հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, սոցիալ-տնտեսական առաջընթացի հեռանկարները։ «Բյուջեն կազմվել է կառավարության գործունեության  ծրագրին համապատասխան, որն, իր հերթին, բխում է ԼՂՀ նախագահի նախընտրական ծրագրից: Նախագծում նախատեսված են նաև երկրի ղեկավարի հանձնարարականները, ինչպես նաև ներկա ժամանակի որոշ հրամայականներ»,-նշել էց վարչապետը:

Նիստում պատգամավորները բարձրացրել են առաջիկա տնտեսական քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր, ի պատասխան որոնց վարչապետը  հանդես է եկել լրացուցիչ պարզաբանումներով։
ԱԺ մշտական հանձնաժողովներում ԼՂՀ 2012թ. պետբյուջեի նախագծի  քննարկումները՝ ըստ ոլորտների և ուղղությունների, կմեկնարկեն դեկտեմբերի 6-ին՝ համաձայն սահմանված ժամանակացույցի։--0- 

 


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:01
25 Սեպտեմբերի 2017
Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի ԱԳ նախարար
Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25–ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
20:48
22 Սեպտեմբերի 2017
Թուրքիայից Արցախ են ժամանել մի խումբ մտավորականներ. նրանց ընդունել է ԱԳ նախարարը
Թուրքիայից Արցախ ժամանած մտավորականներին ընդունել է ԱՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։
10:52
20 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. ՀՀ նախագահ
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
15:11
19 Սեպտեմբերի 2017
Վարչապետ. Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը
Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը:
18:15
18 Սեպտեմբերի 2017
Արցախի շփման գիծը հարկավոր է ամրապնդել. Վիգեն Սարգսյան
Հարկավոր է շարունակել Արցախի առաջնագծի ամրապնդումը, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
16:23
18 Սեպտեմբերի 2017
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են վտանգավոր. ԼՂՀ օմբուդսմեն
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են ավելի վտանգավոր, հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
14:19
18 Սեպտեմբերի 2017
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չունի:
12:07
18 Սեպտեմբերի 2017
Սարգսյան. Հայաստանի և Արցախի զինված ուժերն անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորներն են
Հայաստանի և Արցախի զինված ուժերն են այսօր այս անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
11:32
18 Սեպտեմբերի 2017
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք. ՀՀ նախագահ
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
13:17
15 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանական ԶԼՄ–ները հերթական ապատեղեկատվություն են տարածել. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է անվանել ադրբեջանական ԶԼՄ—ներում տարածված տեղեկությունները հայ զինվորների մահվան մասին։
10:43
11 Սեպտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Հադրութում
Դիտարկումը կանցկացվի Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ: