484.78
-2
571.8
-2.21
8.19
+0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
Արցախն ու Հայաստանը կակտիվացնեն միջխորհրդարանական համագործակցությունը
18:50
29 Նոյեմբերի 2011

Արցախ-Հայաստան  միջխորհրդարանական համագործակցության հարցեր են քննարկվել նախօրեին ՀՀ ԱԺ խորհրդարանի պատվիրակության հետ ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանի հանդիպման ժամանակ, հաղորդում է ԼՂՀ խորհրդարանի մամուլի ծառայությունը:
Աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած հայկական պատվիրակության կազմում են եղել ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը և  հանձնաժողովի անդամներ Հրանտ Մադաթյանն ու Վարդան Խաչատրյանը։

Մամուլի հաղորդագրության համաձայն, անդրադառնալով երկու նմանատիպ խորհրդարանական հանձնաժողովների փոխգործակցության հարցին՝ զրուցակիցները նշել են այդ ասպարեզում արձանագրված դրական արդյունքները,  քննության առան համագործակցության հետագա աշխուժացման ուղիները, ձևերն ու միջոցները: Մասնավորապես, քննարկման առարկա դարձան պաշտպանության և անվտանգության ոլորտները կարգավորող մի քանի օրենքներ, կարևորվեց դրանց կատարելագործման անհրաժեշտությունը։  

Հանդիպմանը ներկա են եղել ԼՂՀ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը, հանձնաժողովի փոխնախագահ Անդրանիկ Սարգսյանը, հանձնաժողովի անդամներ Վիտալի Բալասանյանը, Ռուսլան Իսրայելյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գարիկ Ժամհարյանը։
Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը նույն օրն ընդունել է նաև ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտին վերաբերող օրենսդրությունների պահանջների գործնական կիրառման հետ կապված հարցեր:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:35
18 Նոյեմբերի 2017
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է օպերատիվ իրադրությունը սահմանագծում
Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է:
12:38
16 Նոյեմբերի 2017
Բակո Սահակյանը կիսում է զինվորի առօրյան մարտական դիրքում (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանը կիսել է զինվորի առօրյան մարտական դիրքում` հանգիստ ծխելով շարքային զինվորների հետ։
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
18:05
04 Նոյեմբերի 2017
 Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ
Այսօր Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ։
16:55
03 Նոյեմբերի 2017
CNN Greece-ը ֆիլմ է նկարահանել Արցախի մասին (ՎԻԴԵՈ)
Ֆիլմում նշվում է նաև, որ Արցախը երկար տարիներ ապրում է պատերազմի և խաղաղության միջև:
10:23
02 Նոյեմբերի 2017
Էրդողանը մտադիր է քննարկել Պուտինի հետ ղարաբաղյան կարգավորման հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:38
28 Հոկտեմբերի 2017
Իրավիճակն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում եղել է լարված. ԱՀ ՊՆ
Իրավիճակն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված։
12:50
25 Հոկտեմբերի 2017
Արցախի ՊԲ հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական սադրանքի ապացույցները
Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
11:26
25 Հոկտեմբերի 2017
Հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
Ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ:
12:36
24 Հոկտեմբերի 2017
Ստեփանակերտ–Երևան նոր երթուղի է գործարկվում Վարդենիս-Մարտակերտ նորակառույց մայրուղով
Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղով կգործարկվի Ստեփանակերտ–Երևան նոր երթուղին։
11:09
24 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն հերթական դիտարկումը կանցկացնի Հադրութի հարավարևելյան ուղղությամբ
Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը: