484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Ցվետանա Պասկալևան կներկայացնի «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարը համաշխարհային շրջայցի ընթացքում
16:58
18 Նոյեմբերի 2011

Բուլղարացի հայտնի լրագրող, ռեժիսոր-վավերագիր և հասարակական գործիչ Ցվետանա Պասկալևան ուրբաթ հայտնեց լրագրողներին, որ յոթ ֆիլմերից բաղկացած «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարը կներկայացնի 2012 թվականի համաշխարհային շրջայցի ընթացքում:

Պասկալևայի «Ղարաբաղի վերքերը» վավերագրական ֆիլմերի DVD-ի շնորհանդեսը տեղի ունեցավ ուրբաթ Երևանում: Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, կառավարության անդամներ, մշակույթի գործիչներ, արտերկրից ժամանած հյուրեր:
«Այդ վավերագրական ֆիլմերը շատ երկար ժամանակ պահանջված չէին, սակայն ես գիտեի, որ դրանք անհրաժեշտ են ղարաբաղյան հարցի ճիշտ ընկալման համար, որը սպասում է իր լուծմանը: Աշխարհը պետք է իմանա Ղարաբաղի մասին, և ես կպատմեմ ամեն ինչ առանց մի կաթիլ ստի»,- հայտարարեց Պասկալևան:

Հայտնի լրագրողը նշեց, որ ղարաբաղյան ազատագրական պատերազմը նրա համար մեծ փորձություն դարձավ ինչպես մարդկային, այնպես էլ պրոֆեսիոնալ տեսանկյունից՝ «կյանքի յուրօրինակ մի քննություն»:

«Դրանք ուժերի անդադար կենտրոնացման չորս տարիներ էին: Չորս տարի ես հագուստս չեմ հանել, նորմալ չեմ քնել, վիրավորվել եմ, երկու անգամ դիպուկահարները կրակել են իմ խցիկին, ապրել եմ ռազմական հոսպիտալի նկուղում... Հավանաբար անդադար լաց լինելուց ես կարողացա դիմանալ մինչև վերջ: Ամեն անգամ նայելով հայրեր, եղբայրներ, քույրեր կորցրած փոքր երեխաներին՝ ես զգում էի, որ պետք է շարունակել առաջ գնալ... Նրանք բոլորը (ղարաբաղցիները)՝ փոքրից մեծահասակ, ինձ համար եղել և մնում են հերոսներ»,- նշեց նա:
Ըստ նրա, Ղարաբաղն ընդմիշտ շրջեց իր ճակատագիրը՝ թողնելով չսպիացող հոգեկան վերք, բայց դրա հետ մեկտեղ, արդար գործի ցավի, տառապանքի և պայքարի մարդկային ընկալում:

«Որքան ավելի երկար էի ես մնում, այնքան ավելի էի հասկանում, որ այլևս չեմ կարող այստեղից հեռանալ: Ես ցանկանում էի տեսնել վերջը, այս խնդրի խաղաղ լուծումը, այդ իսկ պատճառով էլ հրադադարի ստորագրույմից հետո ես մնացի այստեղ, այսօր էլ այստեղ եմ ձեզ հետ»,- ավելացրեց Պասկալևան:

Շնորհանդեսի ընթացքում Պասկալևան առաջին DVD օրինակը նվիրեց հայկական պետության ղեկավարին՝ նշելով, որ Սերժ Սարգսյանն անցել է բոլոր նույն ճանապարհները և սեփական մաշկի վրա է զգացել ղարաբաղյան ժողովրդին բաժին ընկած դժվարությունները:
«Ղարաբաղի վերքերը» DVD-ֆիլմերը թողարկվել են վեց լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և բուլղարերեն: Ֆիլմերի իրադարձություններն ընդգրկում են 1991 թվականից մինչև 1994 թվականի հրադադարի համաձայնագրի ստորագրումն ընկած ժամանակահատվածը: Բոլոր ֆիլմերն արտացոլում են առավել նշանակալի ռազմական գործողությունների ընթացքը և հեղինակի մարդկային վերաբերմունքն այդ ամենի նկատմամբ:

Արդեն թողարկվել է 1000 սկավառակ, որոնց կեսը կտարածվի հայկական բանակում հենց Պասկալևայի ցանկությամբ: Սկավառակը թողարկող Armenian Music Centre ընկերությունը մտադիր է ավելացնել օտար լեզուներով DVD-ների թիվը՝ արտասահմանում տարածելու համար: 2012 թվականին նախատեսվում է նաև սկավառակների շնորհանդես կազմակերպել արտասահմանյան այն բոլոր երկրներում, որտեղ տեսագրված են Պասկալևայի ֆիլմերը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:02
26 Մարտի 2017
Սարգսյան. Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր եղել է ՊԲ զորամասերից մեկում:
10:40
25 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց:
10:30
24 Մարտի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը հրաձգային զինատեսակներից
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց:
10:11
17 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց:
21:01
16 Մարտի 2017
Արցախի ՊՆ-ն հերքում է ԱՀ պաշտպանության նախարարի վիրավորման մասին լուրերը
Սենոր Հասրաթյանը հերքում է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի վիրավորման մասին տեղեկատվությունը:
16:07
16 Մարտի 2017
Համացանցում հայտնվել է արցախցի դիպուկահարների կողմից հակառակորդի երկու տեսախցիկի ոչնչացման պահը
Ինտերնետում հայտնվել են արցախցի դիպուկահարների կողմից առաջնագծում երկու ադրբեջանական տեսախցիկների ոչնչացման տեսանյութի կադրերը: