478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+28
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի նախագահը բարձր պարգևներ է հանձնել մի խումբ շվեյցարահայերի
16:33
10 Նոյեմբերի 2011

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին հանդիսավոր պայմաններում պետական պարգևներ է հանձնել շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

ԼՂՀ-ին ցուցաբերած աջակցության համար բարերար Վարդան Սերմաքեշին է հանձնվել «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, իսկ հասարակական գործիչ Արդեն Շելեֆյանին` «Վաչագան Բարեպաշտ» մեդալ:

Նույն օրը Բակո Սահակյանը Ժնևի հայկական կենտրոնում հանդիպում է ունեցել շվեյցարահայ մի շարք կազմակերպությունների ղեկավարների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը ներկայացրել է Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակը, հանրապետության արտաքին քաղաքականությունը, ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլն ու հեռանկարները:

Բակո Սահակյանն անդրադարձել է նաև ներհայկական կապերի խորացմանը` նշելով, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդումը հանդիսանում է ղարաբաղյան պետականության ամենակարևոր հիմքերից մեկը:

Այս համատեքստում նախագահ Սահակյանը կարևորել է Շվեյցարիայի հայ համայնքի հետ հարաբերությունների զարգացումը` շեշտելով դրանց նոր լիցք հաղորդելու անհրաժեշտությունը:

Նախագահը նաև պատասխանել է հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված հարցերին:

Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Սաթենիկ Աբգարյանը, պաշտոնատար այլ անձինք: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:47
19 Օգոստոսի 2017
Հակառակորդը շաբաթվա ընթացքում շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը
Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է շաբաթվա ընթացքում արցախաադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:
16:20
14 Օգոստոսի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։
15:42
14 Օգոստոսի 2017
Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա
Իսրայելի ՊՆ–ն հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ
15:30
09 Օգոստոսի 2017
Դիտարկում` Ասկերանի շրջանի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:  
12:15
31 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)
«Հակահարձակման ընթացքում մենք  կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին»,–ասել է Լևոն Մնացականանը։    
17:47
28 Հուլիսի 2017
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։