481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի նախագահը մասնակցել է Տող գյուղի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը
15:23
31 Հոկտեմբերի 2011

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին այցելել է Հադրութի շրջանի Տող գյուղ և մասնակցել գյուղի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Իր խոսքում նախագահը նշել է, որ Տողի ազատագրումը հանդիսանում է ազգային ազատագրական պայքարի առաջին հաղթանակներից մեկը, որը կարևոր էր ռազմական և պատմական տեսանկյունից: Երկրի ղեկավարն այդ հաղթանակը որակել է որպես մեր հետագա հաղթանակների նախերգանք:

Բակո Սահակյանը պետական պարգևներ է հանձնել մեր հանրապետության սահմանները պաշտպանելիս արիություն ցուցաբերած մի խումբ անձանց:

ԼՂՀ սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար և Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրման 20-ամյակի կապակցությամբ «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են՝ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, Էրեբունու տարածքային զինվորական կոմիսարի տեղակալ, զորահավաքային բաժնի պետ, փոխգնդապետ Միխայիլ Տեր-Ստեփանովը և Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների անվտանգության և ավիացիոն անվտանգության որակի հսկման ղեկավար Անդրանիկ Սարիբեկյանը :

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:03
26 Մայիսի 2017
Պայմանագրային զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Ուրբաթ` մայիսի 26–ին, ՊԲ զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է զոհվել:
15:21
25 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ի դիտարկման ընթացքում Ադրբեջանը օգտագործել է հսկողության աերոստատ. ԱԳՆ
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր։
12:27
24 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
10:44
24 Մայիսի 2017
Հակառակորդն առաջնագծում կիրառել է ականանետեր ու նռնականետեր. հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
10:37
23 Մայիսի 2017
Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթ է կիրառել շփման գծում
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շուրջ 100 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
13:08
22 Մայիսի 2017
Շահումյան-Սոթք ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու
Արհեստական քարաթափման պատճառով երկկողմանի փակ է լինելու Շահումյան-Սոթք ավտոճանապարհը։
10:32
22 Մայիսի 2017
Հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 750 կրակոց` կիրառելով նաև 60 մմ ականանետ
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:37
20 Մայիսի 2017
Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել
Արցախում այսօր առավոտյան 21–ամյա զինծառայող է զոհվել։
18:17
19 Մայիսի 2017
Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանի զինուժն այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության։
12:40
19 Մայիսի 2017
Հակառակորդը շփման գծում ականանետ և նռնականետ է կիրառել
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը։
10:15
18 Մայիսի 2017
Հակառակորդը մոտ 60 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ։
16:06
17 Մայիսի 2017
ՊԲ–ի կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է կորուստներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ: