477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
Արցախի խորհրդարանի խոսնակն ընդունել է ինքնորոշված պետությունների բուհերի ռեկտորներին
19:26
20 Հոկտեմբերի 2011

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նախօրեին ընդունել է Ինքնորոշված պետությունների համալսարանների ընկերակցության խորհրդի մի խումբ անդամների՝  Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պետհամալսարանի ռեկտոր, ընկերակցության խորհրդի նախագահ Ստեփան Բերիլին, Աբխազիայի պետհամալսարանի ռեկտոր Ալեքո Գվարամիային,  Արցախի պետհամալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանին և նրանց ուղեկցող անձանց։

Ինչպես հայտնում է ԼՂՀ խորհրդարանի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել վերջերս Ստեփանակերտում կայացած Ինքնորոշված պետությունների համալսարանների ասոցիացիայի խորհրդի նիստում քննարկված թեմաներին:

Ողջունելով միջբուհական այդ միջոցառումը` ԱԺ նախագահն իր խոսքում նշեց, որ ԼՂՀ իշխանությունները պատրաստակամ են ամենայն կերպ աջակցել և նպաստել ասոցիացիայում ընդգրկված կրթական հաստատությունների միջև կապերի ամրապնդմանն ու արդյունավետության ապահովմանը։ 

Զրույցին մասնակից ռեկտորներն իրենց հերթին ներկայացրին արդեն չորրորդ տարին գործող ընկերակցության նպատակներն ու խնդիրները, համագործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, նշեցին այդ  ուղղությամբ իրենց ներկա  և հետագա անելիքները։

Հանդիպմանը ներկա էին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գարիկ Ժամհարյանը, ԱրՊՀ պրոռեկտորներ՝ ԱԺ պատգամավոր  Վահրամ Բալայանը և Արտեմ Աբրահամյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:48
22 Սեպտեմբերի 2017
Թուրքիայից Արցախ են ժամանել մի խումբ մտավորականներ. նրանց ընդունել է ԱԳ նախարարը
Թուրքիայից Արցախ ժամանած մտավորականներին ընդունել է ԱՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։
10:52
20 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. ՀՀ նախագահ
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
15:11
19 Սեպտեմբերի 2017
Վարչապետ. Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը
Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը:
18:15
18 Սեպտեմբերի 2017
Արցախի շփման գիծը հարկավոր է ամրապնդել. Վիգեն Սարգսյան
Հարկավոր է շարունակել Արցախի առաջնագծի ամրապնդումը, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
16:23
18 Սեպտեմբերի 2017
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են վտանգավոր. ԼՂՀ օմբուդսմեն
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են ավելի վտանգավոր, հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
14:19
18 Սեպտեմբերի 2017
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չունի:
12:07
18 Սեպտեմբերի 2017
Սարգսյան. Հայաստանի և Արցախի զինված ուժերն անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորներն են
Հայաստանի և Արցախի զինված ուժերն են այսօր այս անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
11:32
18 Սեպտեմբերի 2017
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք. ՀՀ նախագահ
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
13:17
15 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանական ԶԼՄ–ները հերթական ապատեղեկատվություն են տարածել. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է անվանել ադրբեջանական ԶԼՄ—ներում տարածված տեղեկությունները հայ զինվորների մահվան մասին։
10:43
11 Սեպտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Հադրութում
Դիտարկումը կանցկացվի Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ:
17:18
07 Սեպտեմբերի 2017
Արցախի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի երդման հանդիսավոր արարողությունը։