480.69
+0.25
548.66
+2.88
8.14
+0.07
+29
Եղանակը Երևանում
Հայ
Մոնթեբելոյի քաղաքապետը շնորհավորել է Սուրեն Գրիգորյանին Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
15:00
17 Հոկտեմբերի 2011

ԱՄՆ-ի Մոնթեբելո քաղաքի քաղաքապետ Արթ Բարահասը շնորհավորական նամակ է ուղարկել Սուրեն Գրիգորյանին` ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Ես կցանկանայի իմ անկեղծ շնորհավորանքները հղել Ձեզ` մեր սիրելի քույր քաղաք Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ: Մոնթեբելո քաղաքի բնակիչների անունից շնորհավորում եմ Ձեզ և Ստեփանակերտի ամբողջ բնակչությանը քաղաքի 88-րդ տարեդարձի կապակցությամբ: Ստեփանակերտը հաջողությամբ և հպարտությամբ հաղթահարել է պատերազմի հետևանքները և դարձել է գեղեցիկ և հյուրընկալ քաղաք», - նշվում է նամակում:

Բարահասը Գրիգորյանին մաղթել է մեծ հաջողություններ քաղաքապետի պաշտոնում՝ համոզմունք հայտնելով, որ նա կշարունակի նվիրվածությամբ և հավատարմությամբ ծառայել իր քաղաքացիներին: «Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր երկու քույր քաղաքների միջև հարաբերություններն էլ ավելի կսերտանան», - նշել է նա:

Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 18-ին: Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ Գրիգորյանի թեկնածության օգտին, ով մինչ այդ զբաղեցնում էր ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, քվեարկել է ընտրություններին մասնակցած մարդկանց 62, 57 տոկոսը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:23
28 Հունիսի 2017
Լայնամասշտաբ պատերազմ, գրեթե համոզված եմ, չի սկսվի. Վիգեն Սարգսյան
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը չորեքշաբթի հանդիպեց լրագրողների հետ։
13:15
27 Հունիսի 2017
Մասաչուսեթսում շուրջ 220 հազար դոլար է հավաքվել Արցախի ականազերծման համար
Միջոցները հավաքվել են բարեգործական երեկոյի ընթացքում։
10:37
26 Հունիսի 2017
Արցախի կործանիչ հարվածն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Արցախի պաշտպանության բանակը պատասխան կրակ վարում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
14:01
23 Հունիսի 2017
Արցախից Հայաստան իրականացված ուղերթերն ավելացել են
Արցախից Հայաստան իրականացվող երթերի թիվը 2017թ. առաջին եռամսյակում ավելացել է։
19:34
22 Հունիսի 2017
Հակառակորդի դիվերսիոն փորձը կանխվել է. նա ունի զոհեր (ՖՈՏՈ)
Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել շփման գծում։

14:59
22 Հունիսի 2017
Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ–ի օրակարգում
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ արտացոլված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը:
13:02
22 Հունիսի 2017
Ադրբեջանի ՊՆ–ն «հայկական անօդաչու սարքի խոցման» մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Ադրբեջանը նաև հայտարարել է, որ «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»։
11:33
22 Հունիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Թալիշ գյուղի մոտ
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
18:38
21 Հունիսի 2017
Ղարաբաղում իրավիճակի սրման հավանականությունը կավելանա F-1 մրցարշավի ժամանակ
Հասարակական դժգոհության ժամանակ Ադրբեջանը սկսում է ավելացնել լարվածությունը շփման գծում։
17:08
21 Հունիսի 2017
Ադրբեջանագետը նշել է Ղարաբաղում իրավիճակի հնարավոր սրման պատճառը
Իր վերջին գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի պատրաստվում հրաժարվել ցանկացած պահի սահմաններին լարվածություն ստեղծելու հնարավորությունից:
11:51
21 Հունիսի 2017
ԱՀ ՊՆ-ն պարզաբանել է «դիվերսիայի և գերիների» հետ կապված իրավիճակը
Ադրբեջանն հերթական ապատեղեկատվություն է տարածել:
11:55
20 Հունիսի 2017
Արցախն առաջ կանցնի Ադրբեջանից «սև ոսկու» արտադրությամբ (ՎԻԴԵՈ)
Արցախը սև խավիար կարտադրի և կարտահանի։